ԵՊՀ-ում արձանագրվել է թոքային տուբերկուլոզի դեպք. կոնտակտավորների շրջանում հիվանդներ չեն հայտնաբերվել
Երևանի պետական համալսարանում ապրիլի 11-ին արձանագրվել է թոքային տուբերկուլոզի դեպք: Հիվանդը ուսանողական պոլիկլինիկայից ուղեգրվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ ախտորոշվելու և բուժում ստանալու համար:
Ներկայումս հիվանդը գտնվում է «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերե ՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում: Հիվանդի վիճակը բավարար է:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ համալսարանի բոլոր կոնտակտավորներն անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն: Արդյունքում կասկածելի դեպքեր կամ հիվանդներ չեն հայտնաբերվել:
Նշենք, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի աղբյուրը թոքային տուբերկուլոզով հիվանդն է: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ տեղի է ունենում վարակում և, առավել ևս, հիվանդության առաջացում: Մարդու օրգանիզմն ունակ է իր իմունային համակարգի գործունեության շնորհիվ պաշտպանվել տուբերկուլոզից: Եթե օրգանիզմը հյուծված է և պաշտպանիչ մեխանիզմները անկարող են լինում հաղթահարել հարուցիչներին, ձևավորվում է հիվանդություն:Տուբերկուլոզը բուժելի է, բուժումը Հայաստանում` անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում