Հայաստանի տնտեսական հրաշքը
«Հայկական ժամանակը» գրում է. «Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան մեր Ազգային վիճակագրական ծառայության ստեղծագործելու ձիրքը մեծանում է, իսկ Հայաստանի Հանրապետությունում էլ տնտեսական հրաշք է տեղի ունենում:
Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6.1 տոկոսով:
Բայց, ի հեճուկս ԱՎԾ-ի նկարած թվերի, անշարժ գույքի գները շարունակում են նվազել, ինչը մի տեսակ համահունչ չէ տնտեսական աճին: Այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, օրինակ՝ Երևանում բնակարանների գները նվազել են ավելի քան ութ տոկոսով, ընդ որում, Կենտրոնում` ավելի քան 14 տոկոսով»: