Ամենաաղքատը մարքսիստն է
«Ժողովուրդն» անդրադարձել է Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերին և նկատել, որ թեկնածուներից «ամենաաղքատը» Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն է: Գլխավոր Մարքսիստն աշխատում է Երևանի թիվ 2 պոլիկլինիկայում` որպես թերապևտիկ բաժնի վարիչ: 2011թ. նա ամսական 90.000 դրամ աշխատավարձ է ստացել և 36000 դրամ թոշակ: Եկամուտները հայտարարագրելու ժամանակ Դ. Հակոբյանի եկամուտները կազմել են 300.000 դրամ: Բացի այդ, Դ. Հակոբյանը Երևանում ունի 4 սենյականոց բնակարան, ավտոտնակ, ամառանոցային առանձնատուն և 500 մ հողամաս Պտղնիում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները