«Նեմո» դելֆինարիումի կենդանիները լքո՞ւմ են Երևանը
Երևանյան «Նեմո» դելֆինարիումում ապրիլի 23-ից մինչև հոկտեմբեր որևէ շոու չի կայանալու. կենդանիները մեկնում են Ռուսաստան` հյուրախաղերի: Այս մասին Panorama.am-ին ասաց դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը: Նա նշեց, որ նման որոշում կայացրել է սեփականատերը ու վստահեցրեց, որ հոկտեմբերին կենդանիներն անպայման վերադառնալու են:
Նշենք, որ ապրիլի 22-ին կկայանա դելֆիների «Պարգևի սեր» վերջին շոուն:
Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվել է Հայաստանում առաջին դելֆինարիումը: Սակայն նախքան բացվելը, տարբեր բնապահպանական ՀԿ-ներ իրենց բողոքն են արտահայտել` պահանջելով անմիջապես դադարեցնել դելֆինարիումի շինարարությունը: Չնայած նրանց բողոքին, բացվեց դելֆինարիումը, որի շինարարությունն իրականացրել է ուկրաինական «Ներում» ընկերությունը: Օդեսսայից երևան են բերվել չորս դելֆիններ, երկու ծովային կատուներ և մեկ ծովառյուծ: