Գերել են տատիկնե՞րը. 83-ամյա կնոջը բռնաբարելու համար երիտասարդը 5,5 տարի ազատազրկման է դատապարտվել
Տավուշի մարզի Կողբ գյուղում նախորդ տարվա հոկտեմբերին 83-ամյա Արփենիկ Ա-ին բռնաբարած 27-ամյա Ա. Սարուխանյանը Տավուշի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 5 տարի 5 ամիս ազատազրկման: Պաշտպանական կողմը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ դատարան: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերից տեղեկանում ենք, որ Սարուխանյանը Կողբ գյուղի ութամյա կրթությամբ բնակիչ է, և մեղադրվում է այն բանի համար, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմանններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցություն տակ, բռնաբարելու նպատակով, լուսամուտից ներս է մտել Կողբ գյուղի բնակչուհի, միայնակ բնակվող Արփենիկի տուն: Նա ձեռքով ծեծել, հարվածներ է հասցրել տատիկի դեմքի շրջանին, սպանության սպառնալիքներ տվել նրան, բարձով բերանը փակելով, բռնությամբ մերկացրել ու անկողնու մեջ բռնաբարել` Արփենիկ Անանյանի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Սարուխանյանի կողմից ծեծի ենթարկելու հետևանքով Արփենիկը ստացել է մարմնական վնասվածք` առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Գործի քննությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է արագացված դատաքննությամբ, ամբաստանյալն ընդունել է իր մեղքը:
Հատկանշական է, որ այս երիտասարդը, որն այն ժամանակ զորամասերից մեկում զինծառայող է եղել, 2009-ին ևս նման պատմության մեջ ընկել է, բայց այն անգամ Նոյեմբերյան քաղաքում: Գործի նյութերից տեղեկանում ենք, որ 2009-ի օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Նարգիզ Տարիելի Ղարաքեշիշյանին բռնաբարելու հանցավոր դիտավորությամբ խախտել է բնակարանի անձեռնմխելիությունը` նրա կամքին համառակ ապօրինի փականով փակված դուռը ուժի գործադրմամբ բացել, մուտք է գործել տիկնոջ տուն, այնուհետև ննջասենյակ, ապա մտել նրա անկողին և օգտագործելով նրա անօգնական վիճակը` քնած լինելու հանգամանքը, շուրջ 5 րոպե տևողությամբ բռնություն գործադրելով Նարգիզ Ղարաքեշիշյանի նկատմամբ, փորձել է նրա կամիքին հակառակ սեռական հարաբերության մեջ մտնել, սակայն իր կամքից անկախ` չկարողանալով հաղթահարել վերջինիս դիմադրությունը, իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել և դեպքի վայրից դիմել է փախուստի:
Հենց այս հանգամանքն էլ այս անգամ դատարանի կողմից համարվել է որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող:
Մեծահասակների նկատմամբ սեռական հակումը միջազգայնորեն ընդունված է անվանել հերոնտոֆիլիա, որն առաջացել է հունարեն` geron-ծեր և philia-սեր, ընկերություն բառերից: Բժշկության մեջ այն դիտարկվում է որպես սեռական կողմնորոշման շեղում, որի դեպքում «թիրախը» համարվում է տարեց, ծեր մարդը:
Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների, մարդու մոտ դեպի տարեցներն ունեցած սեռական շեղումը կարող է առաջանալ սեփական ուժերի նկատմամբ ունեցած անվստահությունից: «Մարդը կարող է մերժվել տարեկիցների կողմից, իսկ տարեց մարդն էլ այդ դեպքում կարող է իր զոհը լինել, քանի որ նրա կողմից ինքը չի կարող ընդդիմության հանդիպել», -Panorama.am-ին ասել էր ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի, անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա