Զաքարյան. ՀՀԿ-ն գնաց քաղաքական ուժերի կոնսոլիդացման ճանապարհով ակնկալելով նաև համաչափ պատասխանատվություն իր մյուս գործընկերներից

Հեղինակ` ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյան

Քարոզարշավի օրերին, ՀՀ ԱԳ նախկին նախարարի մերթընդմերթ բոցկլտացող ելույթները ԲՀԿ քարոզարշավի ֆոնի վրա քաղաքական ինքնագործունեության է նմանվում: Այդ իսկ պատճառով էլ հանրապետականներիս կողմից այդքան էլ լուրջ վերաբերմունքի չի արժանանում, քանի որ այն շատ հարցերում հակասում է ԲՀԿ քարոզչությանը: Այնուամենայնիվ, ինձ համար հետաքրքիր էր մամուլից տեղեկանալ այն մասին, որ պարոն Օսկանյանն իր վերջին ելույթում, քաղաքական ուժերին բաժանելով երկու մասին՝ իր իսկ կողմից ներկայացրած իշխող կոալիցիայի երկրորդ ուժին դասում է երկրորդ խմբում: Այսինքն՝ այնտեղ որտեղ բազմերանգ ընդդիմությունն է՝ խայտաբղետ դրսևորումներով հանդերձ: Որպես քաղաքական գործիչ, Օսկանյանի քաղաքական փոքրիկ հնարամտությունը, կամ այս դեպքում կարելի է ասել «տրյուկը» ինչ-որ տեղ գնահատում եմ, քանի որ համաձայն հարցումների և հանրային տրամադրությունների՝ ընդդիմադիր ուժերի հանրագումարային վարկանիշը բավականին ցածր է, և Օսկանյանի երևի մտացում է ինչո՞ւ չգրավել այդ դատարկվող դաշտն ու լցնել վակումը:

Սակայն թե ինչո՞ւ է վերջինս այդ տրյուկն իրականացնում ճապոնական խարակիրիի մեթոդով, առայժմ միայն ենթադրությունների տեղիք է տալի: Հարգարժան պարոնը երևի կարծում է, որ մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ է, և ոչ ոք այլևս չի հիշում թե ովքեր են նախկին հինգ տարիներին եղել պատասխանատու Օսկանյանի կողմից նշած սոցիալական ոլորտի ծանր վիճակի համար: Իսկ միգուցե մարդիկ նաև կարծում են, թե առողջապահության կամ քաղաքաշինության ոլորտներում հանրային դժգոհությունների մեղավորը Դպրաբակի ու Եղեգիսի հանրապետական գյուղապետե՞րն են:

Պարոն Օսկանյանն առանց չափազանցնելու ասում է, որ ԲՀԿ-ն միակ ուժն է, որ ամենամեծ հնարավորությունն ունի մեր առջև ծառացած խնդիրները լուծելու, և երկիրը կայուն ու հուսալի զարգացման ճանապարհի վրա դնելու համար: Հաճույքով կհավատայի այս գեղեցիկ նախադասությանը, եթե օրինակ Գեղարքունիքում Վայոց ձորում բոլորը միաձայն ասեին, որ իրենց մարզում ի տարբերություն մյուսների, ամեն բան արդեն այնպես է, ինչպես խոստանում է պարոն Օսկանյանը և արդարացիորեն հիմա էլ մտածում է ԱԺ-ում ու կառավարությունում ծանրակշիռ պատասխանատվություն վերցնելու մասին, որպեսզի մյուս մարզերում էլ լինի ըստ Օսկանյանի ելույթների:

Անդրադառնամ ակնկալվող քաղաքական պատասխանատվությանը: Այո, Հանրապետականը միշտ էլ կրել է պատասխանատվություն և հենց երկրի առջև ունեցած պատասխանատվությունն է եղել Հանրապետականի շարժառիթները, որ Ղարաբաղյան հարցը չվտանգելու համար դուրս եկավ Հանրապետություն դաշինքից և թույլ չտվեց, որպեսզի իրականացվի պարտվողական քաղաքականություն: Դուրս եկավ ու ստեղծեց քաղաքական այն հիմնական բազան, որն իշխանության բերեց նաև Ձեզ պարոն Օսկանյան: Նույն Հանրապետականը շուրջ տասը տարի Ձեզ վստահեց Ղարաբաղյան բանակցային գործընթացը, որի ընթացքում ի տարբերություն վերջին տարիների, որևէ էական դրական տեղաշարժեր չարձանագրեցիք:

Պատասխանատվությունն էր, որ հոկտեմբերի 27-ի դաժան ոճրագործությունից հետո Հանրապետականին ստիպեց հանուն պետության ու հասարակության, ամուր կանգնել ոտքերի վրա, ու շարունակել քայլ առ քայլ պայքարել պետականության կերտման համար:
Պատասխանատվությունն էր, որ ունենալով բացարձակ մեծամասնություն, երկիրը միայնակ կառավարելու անհրաժեշտ ու բավարար վստահության ռեսուրսներ, Հանրապետականը գնաց քաղաքական ուժերի կոնսոլիդացման ճանապարհով ու առաջարկեց իրականացնել կոալիցիոն կառավարում, ակնկալելով նաև համաչափ պատասխանատվություն իր մյուս գործընկերներից:
Պատասխանատվության ու հանդուրժեղականության զգացումն էր, որ մարտի 1-ի ցավալի իրողություններից հետո, ի տարբերություն Ձեր պատկերացումների, Հանրապետականը հանդուրժողականության, երկխոսության ու քաղաքակիրթ համագործակցության, ընդդիմության հետ երկրի առանցքային հարցերի շուրջ խորհրդակցական հանդիպումների մշակույթ մտցրեց:
Պատասխանատվությունն էր, որ երկկողմ ցամաքային շրջափակման մեջ գտնվող մեր պետությունը, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից սոցիալական ցնցումների մեջ չգցելու համար, Հանրապետականն իր հակաճգնաժամային ծրագրի միջոցով դուրս բերեց հնարավորինս նվազագույն տնտեսական կորուստներով, և թոշակառուն, ուսուցիչը, զինվորը, բժիշկը, հանրային ծառայողը և մյուս մեր քաղաքացիները դուրս չեկան փողոց ու որոշ եվրոպական երկրների պես երկիրը չընկղմվեց սոցիալական ճգնաժամում, պահպանելով թերևս կենսապահովման համար անբավարար բայց նվազագույն անհրաժեշտ եկամուտները:

Հանրապետականը շատ բաներ է հանդուրժել, այնպես որ պարոն Օսկանյանի հանիրավի քննադատություններն էլ կարող է հանդուրժել, հատկապես, որ այս փուլում մեր քննադատները ամեն գնով հնարավորինս շատ քվե հավաքելու խնդիր ունեն: Պարոն Օսկանյանն իր պատկերացումների շրջանակներում, երևի անձնական հետաքրքրությունները բավարարելու նպատակով նաև բացատրություններ է պահանջում աղքատության, կառավարության գործունեության, խոստացված ու չիրականացված ծրագրերի, հայ-թուրքական սահմանի և այլ ինչուների մասին: Ես կարծում եմ, որ մեր անցնող հինգ տարիների կոալիցիոն (որն ինչպես հայտնի է դեռևս գործում է մինչև մայիսի 6-ը) գործընկեր կուսակցությունում, պարոն Օսկանյանին, ինձանից էլ լավ կարող են հանգամանալից բացատրել, ու սպառիչ պատասխաններ տալ:

Ցանկանում եմ ողջունել Օսկանյանի այն նորարարական միտքը, որ ԲՀԿ-ն իր կառավարման հիմքում դնելու է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ հանդուրժողականությունը, արդարությունը, մարդու և խոսքի ազատությունը: Այն ինչ Հանրապետականն իրականացնում է արդեն մեկ տասնամյակ շարունակ՝ առաջին ու երկրորդ սերնդի բարեփոխումներով: Դա իրոք շատ կարևոր է հատկապես ժամանակակից աշխարհում, ընկալելի ու ընդունելի լինելու համար:

Նախկին արտգործնախարարի ելույթում ցանկանում եմ ողջունել նաև տնտեսական մի շարք շեշտադրումների մեջբերում: Դրանք բոլորն էլ շատ կարևոր են, և հիմնականում ընդգրկված են եղել և կան նաև գործող կոալիցիոն կառավարության ծրագրերում: Այնպես, որ պարոն Օսկանյանի նշած նոր փիլիսոփայությունն ու մոտեցումները ուղղակի չափազանցված են: Իսկ ինչ վերաբերվում է երկիրը բացելուն, տնտեսական քարտեզն ընդլայնելուն ու տնտեսությունը հրապուրիչ դարձնելուն, պետք է ասեմ, որ այս հարցում պարոն Օսկանյանը պետք է շտապի իր դիվանագիտական փորձը ներդնել և իր ուժերի ներածին չափով լուծում տալ երեք կարևոր հիմնախնդիրների՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում և իրացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ու սահմանների բացում առանց նախապայմանների, և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումների հանգուցալուծում: Այդ դեպքում տարածաշրջանը կլինի բոլորովին այլ վիճակում, և անհամեմատ ավելի մեծ կլինեն արագ զարգացման տեմպերը: Եթե պարոն Օսկանյանը տարածաշրջանային նշանակության այս երեք հարցերը լուծի, ապա հանուն իր մատնանշած տնտեսական վերջին շեշտադրման իրականացման, ես իմ ծանոթներին խորհուրդ կտամ իրենց ձայները տալ Վարդան Օսկանյանին:

Ես չգիտեմ որքանով գեղեցիկ կլինի իմ կողմից նման համեմատություն անելը, բայց պատկերացնում եք պարոն Օսկանյանի արտգործնախարարության տարիներին նմանօրինակ կոչ հնչեր «…հետևել բռնապետությունների տակ տասնամյակներ կքած Թունիսի, Եմենի, Եգիպտոսի, Լիբիայի ժողովուրդներին»: Լիբիայի ու Եգիպտոսի մեր դեսպաններին անմիջապես կհրավիրեին բացատրությունների, իսկ պարոն Օսկանյանը բոլոր լրատվամիջոցներով կապացուցեր, որ այդ երկրներից սկիզբ են առնում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Իսկ հիմա երբ արդեն այդ երկրներում տեղի են ունեցել հեղափոխություններ, իսկ Օսկանյանն էլ արտգործնախարար չէ, հանգիստ կարելի է նրանց հետին թվով անվանել տասնամյակների բռնապետություն:

Որպես վերջաբան, անդրադառնամ վախին ու դրանից ծնվող մտավախություններին: Հարգարժան պարոն Օսկանյանի հորդորները տեղին կլինեին, եթե քարոզը կարդար օրինակ` Բաքվի Սաբունչի վարչական շրջանում՝ վախեցած ու մինչև այսօր վախի մթնոլորտում ապրող ադրբեջանական ժողովրդին, և ոչ թե Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում: Որովհետև մեր ժողովուրդը վախ ու վախկոտություն երբեք չի ունեցել: Ես չգիտեմ թե Օսկանյանը որտեղ է եղել Արցախյան ազատամարտի տարիներին, բայց կարծում եմ պետք է, որ տեղյակ լինի, թե ինչ սխրանքներ ու հերոսություններ է գործել հենց այն սերունդը, ում որ նախընտրական քաջության դասեր են տալիս պատգամավորության թեկնածուններ պարոն Օսկանյանն ու էլի մեկը՝ Նիկոլ անունով: Արաբական ասացվածքն ասում է, մի բացիր այն դուռը, որ հետո չպետք է կարողանաս փակել: Իսկ Հայաստանի Հանրապետության ազատ ու հպարտ քաղաքացիները, շատ լավ հասկանում են, որ մի պատյանում երկու սուր չի կարելի տեղավորել, որովհետև քաղաքականության մեջ կա երկու կարգավիճակ՝ կամ ընդդիմություն ես կամ իշխանություն: Եվ եթե իրականում ցանկանկություն ու քաղաքական կամք կա հանուն պետության ու հասարակության ինչ որ բան փոխել, այսինքն վատը վերացնել իսկ լավն էլ ավելի լավը դարձնել, ուրեմն պետք է հավատանք, որ փոխենք:

Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանն իր վերջին ելույթում նշել էր. «Մենք արդեն ընտրարշավի կես ճանապարհին ենք, և արդեն բավական հստակ է, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում և ինչպիսի այլընտրանքներ կան ձեր առաջ: Հենվելով այդ առաջարկների վրա` այդ քաղաքական ուժերին ես կբաժանեի հիմնականում երկու խմբի: Մի խումբը մեծ հաշվով ասում է, որ երկրում ամեն ինչ նորմալ է, անցած հինգ տարիներին առաջընթաց է արձանագրվել և որ երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա է: Այս խումբը, նույնիսկ եթե խոսում է ինչ-որ թերություններից, բարեփոխումներից, նոր ծրագրերից, տողատակում մեզ հասկացնում է, որ ստատուս քվոն լավն է և դա պետք է պահել: Մյուս խումբը կազմված է այն քաղաքական ուժերից, որոնք համարում են, որ մեր այս կյանքն ու հեռանկարը անընդունելի են, երկրի վիճակը ծանր է, նախկին հինգ տարիների քաղաքականությունը արդյունավետ չէր և երկրին անհրաժեշտ են լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխություններ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատկանում է այս խմբին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}