Աբրամովիչը Դի Մաթեոյին 750 հազար ֆունտ ստեռլինգ կվճարի Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Դի Մաթեոյին 750 հազար ֆունտ ստեռլինգ կվճարի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Այս մասին հայտնում է «The Times»-ը: Աղբյուրին հայտնի է դարձել, որ սկզբում ռուս միլիարդատերն այդ գումարը նախատեսել էր նախկին գլխավոր մարզիչ Վիլլաշ-Բոաշի համար` որպես պարգևավճար:
Հարկ է նշել, որ Դի Մաթեոյի օրոք «Չելսին» հաղթել է բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղից 10-ում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա