Արոնյանը կխաղա նաև մրցամարտի հովանավորի հետ
Արոնյան-Կրամնիկ մրցամարտի գլխավոր հովանավորը` ռուս գործարար Օլեգ Սկվորցովը, մտադիր չէ սահմանափակվել միջոցառմանը «պասիվ» մասնակցությամբ: Նա հանգստյան օրերին ժամանակի դասական վերահսկողությամբ պարտիաներ կանցկացնի գլխավոր հերոսների` Կրամնիկի ու Արոնյանի, ինչպես նաև շվեյցարացի գրոսմայստեր Յաննիկ Պելետյեի ու պատվավոր հյուր Վիկտոր Կորչնոյի հետ: Վերջինս, ի դեպ, Ցյուրիխ կժամանի մրցամարտի վերջնամասում:
Հիշեցնենք, որ Սկվորցովը ժամանակին լրջորեն զբաղվել է շախմատով: Նա ասել է, որ շատ լավ է պատրաստվել առաջիկա խաղերին` դիմելով նույնիսկ գրոսմայստերից մեկի` իր նախկին մարզիչ Սերգեյ Յանովսկու օգնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա