Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում պաշտոնապես նշվելու է Հայոց ցեղասպանության օրը
Կալիֆորնիայի՝ Փասադենա քաղաքում պաշտոնապես նշվելու է Հայոց ցեղասպանության օրը, և որը տեղի է ունենալու Սիթի Հոլում, որտեղ ներկա են գտնվելու Փասադենան ներկայացնող մի շարք պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է «sgvtribune.com» պարբերականը:
Այնուհետև պարբերականն անդրադարձել է Ցեղասպանության զոհերի ժառանգների հուշերին: Ամերիկահայ Խաչիկ Չահինյանը երբեք չի մոռանա իր տատիկի մեջքի սպին: Փոքր տարիքում, նա լսել է, թե ինչպես է իր տատիկն աղոթելիս նշում մի շարք մարդկանց անուններ, որոնց նա չգիտեր: Երբ Խաչիկ Չահինյանը հարցրել է տատիկին, թե նրանք ովքեր են, տատիկ պատմել է, որ թուրք զինվորները, 1915 թվականին ներխուժել են իրենց տուն, որը գտնվել է Խարբերդում: Նրանք սպանել են իր առաջին ամուսնուն, նրանց երկու երեխաներին և երբ տատիկը փորձել է փախչել, նրան դանակահարել են մեջքից:
Պարբերականը նաև նշում է, որ 2010 թ. ամերիկահայ պատմաբան Ջոն Ահմարանյանը Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակել՝ «Թուրքիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը» վերնագրով:
Ահմարյանը Ցեղասպանության ժամանակ կորցրել է իր 37 հարազատներին և նա ապրիլի 24-ին ելույթ է ունենալու Սիթի Հոլում:
Նշենք, որ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Փասադենա քաղաքում կառուցվելու է Ցեղասպանությունը հիշատակող Հուշահամալիր: