ՄԲ ԱԳ նախարարի կոչը՝ զերծ մնալ խաղաղ բանակցությունները վտանգող հայտարարությունների հնչեցումից
«Այսօր ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նիստի ընթացքում տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ ադրբեջանցի երկու պատվիրակները՝ Հուսեյնովն ու Փաշաևան հարցեր ուղղեցի նախարարների կոմիտեն նախագահող Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեվիդ Լիդինգթոնին: Բնականաբար հարցերն առնչվում էին ԼՂ հիմնախնդրին»,- այս մասին Ստրասբուրգից Panorama.am-ին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքերով, ադրբեջանցի պատվիրակները անդրադարձել են փախստականների առկայության և նրանց հետ վերադարձի, ինչպես նաև Շուշի քաղաքի ազատագրմանը՝ նշելով, որ այդ հարցերի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրի:
«Պարոն Լիդինգթոնի պատասխանը ակնհայտորեն չբավարարեց ադրբեջանցիներին, քանի որ ԱԳ նախարարը նախ նշեց, որ փախստականների հարցով ու առհասարակ ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցերով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նա ասաց, որ նախարարների կոմիտեն այդ հարցում որևէ անելիք չունի, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնել են ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԵԽ-ն միայն կարող է աջակցել հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու խնդրին: Ավելին, նա կոչ է արել կողմերին՝ զերծ մնալ խաղաղ բանակցությունները վտանգող հայտարարությունների հնչեցումից»,- նշեց Հ. Նաղդալյանը:
Նրա խոսքերով, բոլորին էլ ակնհայտ էր, որ այդ կոչը վերաբերվում էր Ադրբեջանին, քանի որ ադրբեջանական կողմն է, որ մշտապես հանդես է գալիս պատերազմի սպառնալիքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա