Կուսակցությունների մոտ պատասխանատվության հարցում տարընկալումներ կան

Ինչպես հայտնի է՝ 2007 թվականի ընտրությունների արդյունքում Հայաստանում 4 ուժեր ձևավորեցին քաղաքական կոալիցիա (2009-ին ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից), որի հիման վրա ստեղծվեց կոալիցոն կառավարությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ մանավանդ նախընտրական փուլում կառավարությանն ուղղված քննադատությունը բավականին շատ է, Panorama.am-ը փորձեց ընտրություններին մասնակցող կուսակցություններից և դաշինքներից ճշտել նրանց մոտեցումներն առ այն, թե կոալիցիոն կառավարության աշխատանքների կամ որևէ նախարարի կոնկրետ գործունեության համար ով է պատասխանատու:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ ցանկացած նախարարի գործունեության համար պատասխանատու և՛ կառավարությունը, և՛ կուսակցությունը, որը առաջադրել է վերոնշյալ նախարարին, և՛ կոալիցիան, որը ծնել է կառավարությունը:

«Բոլորն էլ անխուսափելիորեն պատասխանատվություն են կրում ինչպես բացթողումների, այնպես էլ հաջողությունների համար»,- նշեց նա:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որ նախարարների գործունեության համար պատասխանատու է և Կառավարությունը, և՛ կուսակցությունը, որը նշանակել է նախարարին,

«Այստեղ բաժանել` ում մեղքն է ավելի շատ, չեմ կարծում, որ ճիշտ է: Եթե կառավարությունը դժգոհ է նախարարի աշխատանքից, պետք է հարց բարձրացնի այդ նախարարին ազատելու փաստը: Այստեղ մեկը մյուսի վրա մեղքը գցելը կարծում եմ, սխալ է:

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյան ևս նշեց, որ և՛կառավարությունը, և՛ նրան առաջադրող կուսակցությունը պատասխանատու են նախարարի գործունեության համար:

«Երկուսն էլ պատասխանատվություն կրում են: Նախ, կուսակցությունը պետք է ուսումնասիրի, թե ում է առաջադրում, իմանա նրա պատրաստակամությունը` արդյոք այդ բնագավառին համապատասխանում է, թե` չէ, նրա ունակությունը կառավարման համակարգում, կրթությունը, ունի՞ աշխատանքային փորձ, թե չունի, ինչպե՞ս կարող է նա մարդկանց հետ աշխատել և այլն: Այս բոլորը պետք է իմանա կուսակցությունը: Կառավարությունն էլ իր հերթին է պատասխանատու: Նախարարը հո չեկա՞վ ու ձախողեց: Ինչ-որ մի ժամանակահատված հետո կառավարությունը զգացել է, որ ձախողում է: Կառավարությունն էլ իր հերթին պետք է գնահատական տար դրան»,- ասաց նա:

«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը ընդգծեց, որ նախարարի գործունեության համար առաջինը պետք է պատասխան տա նրան առաջադրած կուսակցությունը

«Եթե կուսակցությունը նրան առաջադրում է, ապա պետք է վստահ լինի, որ նա կյանքի կկոչի կուսակցության հիմնադրույթները, այն խոստումները, որը կուսակցությունը տալիս է»,- ընդգծեց նա:

ՀՅԴ նախընտրական քարոզչության համակարգող, նախկին Սոցապ նախարար Աղվան Վարդանյան հարցի առնչությամբ նշեց. «Ո՞ր կառավարության մասին է խոսքը… եթե ներկայիս կառավարության մասին է, ուրեմն զանգեք այսօրվա նախարարներին, այսօրվա կառավարության դեպքում ես չգիտեմ ով է պատասխանատու:

Մեր հարցապնդմանը, թե սովորաբար ինչպես պետք է լինի, Աղվան Վարդանյանը նույն զգուշավորությամբ կրկին անորոշ պատասխան տվեց. «Սովորաբար չի լինում, լինում, կան կոնկրետ դեպքեր՝ նայած թե Ձեր հարցը որտեղից է գալիս, ինչից հետո է դա Ձեզ հետաքրքրում»:

Փորձեցինք կապնվել նաև ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ մեր մեր հեռախոսազանգին չպատասխանեց, իսկ ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հեռախոսն անջատված էր:

Panorama.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակը նշեց, որ այդ հարցով կապնվենք կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ևս զանգերին չպատասխանեց:

Վերոնշյալ հարցի կապակցության հնարավոր չեղավ կապնվել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ինչևէ։ Եթե անգամ պատասխանեն զանգերին, դժվար թե շատ տարբեր պատասխաններ տային. Անտրամաբանական կլինեին այլապես դրանք։ Ու կառավարության աշխատանքն էլ անբավարար չի գնահատվել, որքան հիշում եք։ Ի տարբերության հասարակության գնահատականի։ Ինչ է ասելներս` կամ սա հիշեք, հարգելի կառավարություն և հարգելի կուսակցություններ, ու հետագայում չաշխատող նախարարին հանեք, որ կուսակցության աչքին երևա ով է մեղավոր ու ով է պատասխանատու, կամ էլ հիմա զուսպ եղեք մեղավորներ փնտրելիս ու իզուր ձեր աչքում ձեզ մի հակասեք։

Նախորդիվ`  Զաքարյան. ՀՀԿ-ն գնաց քաղաքական ուժերի կոնսոլիդացման ճանապարհով ակնկալելով նաև համաչափ պատասխանատվություն իր մյուս գործընկերներից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}