Համացանց 15:00 23/04/2012

ՀՀԿ գործադիր մարմինը ուղերձ է հղել կուսակցության բոլոր անդամներին և ներկայացրել մրցակցության կանոնները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր ուղերձ է հղել կուսակցության բոլոր անդամներին, որում մասնավորապես, ասվում է. «Հարգելի կուսակիցներ,

Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաև այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 13-րդ համագումարում նշում էր. «Հավատը նաև մշտական սնուցում է պահանջում: Ամեն մի նոր փոփոխությունը ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Ուրեմն նաև փոխենք, որ հավատանք:

Մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, և որոնք շարունակվում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին հաղթահարել այդ իներցիան և արմատավորել նոր ավանդույթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ասպարեզներին` սկսած փողոցային երթևեկությունից, վերջացրած ընտրություններով: Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք…»

Մենք փոփոխությունները սկսում ենք ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց հիմա: Ապրիլի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմինը հաստատեց ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Խորապես համոզված ենք, որ մեր կուսակցությունն է, որ պետք է առաջինը կատարեր այդ քայլը: Լավ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցությունները կմիանան դրան, մենք, միևնույն է, գնացինք այդ քայլին և հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը: Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թե ջահել, պատմական պարտավորություն ունեն արմատավորելու քաղաքակիրթ հանրությանը վայել ընտրական ավանդույթներ:

Մենք կոչ ենք անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները և գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Քննարկե´ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրե´ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից յուրաքանչյուրը այս կանոնները պետք է դիտարկի որպես իր առաջնահերթ պարտքը թե´ երկրի և թե´ կուսակցության առջև: Մեր կուսակցության կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար այս կանոնների կարևորության գիտակցումը առաջնահերթ է: Մենք հաստատակամ ենք ազատել մեր շարքերը նրանցից, ովքեր այս հանձնարարականը պատշաճ չեն իրականացնի:

Մոտենում է Ազգային ժողովի ընտրությունների օրը: Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց և շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև նոր որակի ընտրությունների կապակցությամբ»:

Ուղերձի հետ միաժամանակ, ՀՀԿ գործադիր մարմինը տարածել է Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցության կանոններ, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Սույն կանոնները կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների ազատ և արդար անցկացման նպատակով, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը:

1. Ընտրական գործընթացի մասնակիցը

 1. 1. Սույն Կանոններում “ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում"
ա) սույն Կանոններն ընդունած և ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` կազմավորումների),

բ) նախորդ կետում թվարկված կազմավորումների անդամները, պատասխանատուները, վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրված թեկնածուները, վերջիններիս վստահված անձինք,
գ) սույն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, նրանց վստահված անձինք:

2. Իշխանության լեգիտիմության հիմքերը

2.1. Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, այլ օրենքներին և ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացված ընտրություններն են, որի ընթացքում մասնավորապես`

ա) ընտրողները հնարավորություն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին և ազատորեն կատարել իրենց ընտրությունը,

բ) ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած ոչ օրինական այլ ներգործության:

3. Կանոնների պահպանումը

3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտավորվում են բարեխղճորեն պահպանել սույն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետության հասարակության, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների և միջազգային հանրության կողմից ընտրություններն ազատ և արդար ճանաչելուն, ընտրությունների նկատմամբ:

3.2. Ընտրական գործընթացի մասնակիցը`

ա) իր գործունեությունն իրականացնում է սույն Կանոններին համապատասխան,
բ) պետք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպես կազմավորման ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով` ուղղված Կանոնների պահպանմանը,

գ) պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարվելու դեպքում կորակվեին որպես Կանոնների խախտում:

3.3. Սույն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմավորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտավոր է`
ա) հանձնարարել տվյալ կազմավորման բոլոր անդամներին, պաշտոնյաներին, թեկնածուներին, հորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշված Կանոնները,
բ) Կանոնների խախտման դեպքում գործադրել կազմավորման կարգապահական ներգործության միջոցներ:

4. Քարոզարշավը

4.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) հարգել ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակետներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրավունքը,

բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշավը, մասնավորապես` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նյութերի Օրենքով սահմանված կարգով տարածմանը և պաստառների` Օրենքով սահմանված կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նյութեր,
գ) հարգել մամուլի ազատությունը, մասնավորապես` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը,

դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցույցերի կամ հանրահավաքների իրականացմանը, մասնավորապես` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցույցերին կամ հանրահավաքներին:

5. Ընտրական հանձնաժողովներ, դիտորդներ, վստահված անձինք

5.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) համագործակցել ընտրական հանձնաժողովների հետ՝ իր կողմից նշանակված անդամների և իր վստահված անձանց միջոցով, ապահովել քվեարկության կանոնավոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպես նաև ընտրողների լիիրավ ազատությունն իրենց ընտրական իրավունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար,

բ) չմիջամտել ընտրական հանձնաժողովների` իր կողմից նշանակված անդամների պարտականությունների պատշաճ կատարմանը,
գ) չխոչընդոտել ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահված անձանց պարտականությունների կատարմանը,

դ) իր գործողություններով չվտանգել ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո,

ե) խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անկառավարելի գործընթացների,
ե) համագործակցել հավատարմագրված դիտորդների հետ:

6. Ընտրական գործընթացի մասնակցի պահվածքը և խոսքը

6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) նպաստել նախընտրական քարոզարշավի, քվեարկության, ընտրությունների արդյունքների ամփոփման և հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,

բ) գործել իր դիրքին վայել պատասխանատվության զգացումով,

գ) բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք`
- սադրիչ կամ զրպարտիչ են,

- ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ,
- պարունակում են անձնական վիրավորանք:

6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խոսքով և գործով անվերապահորեն մերժում է ահաբեկման ցանկացած դրսևորում և պարտավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ և անհատական գույքի նկատմամբ:

7. Դիրքը չչարաշահելը

7.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) չչարաշահել իր իշխանությունը քաղաքական նպատակներով,
բ) չօգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ առկա հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրենքով նախատեսված դեպքերից):

8. Քաղաքական կոռուպցիայի անթույլատրելիությունը

8.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է զերծ մնալ հետևյալ գործողությունները իրականացնելուց`
ա) որևէ մեկին պարտադրել հրաժարվել կամ չհրաժարվել թեկնածությունից,
բ) որևէ եղանակով պարտադրել մարդկանց քվեարկելու որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:

9. Քաղաքական շփումներ

9.1. Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ հարգանքի ու տարակարծությունը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ և երկխոսություն իրականացնելու համար:
9.2. Սույն կանոների պահպանման վերաբերյալ հնարավոր տարաձայնությունների դեպքում ընտրական գործընթացի մասնակիցները ջանք կգործադրեն լուծելու այդ տարաձայնությունները քաղաքական շփումների միջոցով` նախքան իրավական գործընթաց սկսելը կամ հանրությանը ներգրավվելը:

10. Ընտրական օրենսդրության խախտումների արձանագրում, բողոքարկում և ընտրությունների արդյունքների ճանաչում

10.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է արձանագրել ընտրական օրենսդրության խախտումները և հավաքել դրանց վերաբերյալ ստուգման ենթակա ապացույցները:

10.2. Ընտրական վեճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ բողոքները ներկայացնել օրենքով նախատեսված մարմիններին` կցելով հավաքված ապացույցները, և հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը: Ընտրական գործընթացի մասնակիցը չպետք է չարաշահի խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:

10.3. Ընտրական օրենսդրության պահանջները պահպանվելու դեպքում ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են ընդունվել վերապահումներով այն դեպքերում, երբ արձանագրվել են սույն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

10.4. Եթե ընտրական գործընթացի մասնակցի կարծիքով ընտրական օրենսդրության պահանջները կոպտորեն խախտվել են, ապա նա կարող է վիճարկել ընտրությունների արդյունքերը և հայտնել իր անհամաձայնությունը օգտագործելով միայն օրինական միջոցներ:

11. Հասարակական շարժումներ ու հասարակական կազմակերպություններ

11.1. Սույն կանոններին բացի ընտրական գործընթացի մասնակիցներից կարող են միանալ նաև ընտրական գործընթացին առնչվող հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպությունները»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}