Ռ. Սաֆրաստյան. Թուրքիան պետք է կատարի թե’ ֆինանսական, թե’ բարոյական ու թե’ տարածքային փոխհատուցում
«Հայկական կողմն ու հայկական դիվանագիտությունը Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ բավականին ակտիվ է գործում` ՀՀ նախագահի մակարդակով: Բայց կարծում եմ, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում չափազանց կարևոր է նաև հասարակական կազմակերպությունների ակտիվությունը` այդ թեման միշտ պետք է լինի լրատվական դաշտում ակտիվ»,-«Ժամանակը չի ջնջում հիշողությունը» խորագրով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Ա.Արեշևը իրատեսական է համարում Թուրքիային ֆինանսական փոխհատուցման պահանջ ներկայացնելը, ավելին` գտնում է, որ փոխհատուցումը այնքան էլ անհնար չէ, ինչպես երբեմն հայտարարվում է: Պարզապես այդ հարցին ճիշտ մոտեցում է անհրաժեշտ: Ավելացրեց նաև, որ կոնկրետ Թուրքիայում այդ թեման փակ չէ ու թուրքական մամուլում պարբերաբար քննարկվում են հայերին փոխհատուցելու խնդիրը. «Այդ հարցը այսպես թե այնպես մի օր հայտնվելու է Թուրքիայի օրակարգում, բայց, կրկնում եմ, հայկական կողմը պետք է հետևողական լինի ու ակտիվություն ցուցաբերի այս հարցում»,- նշեց նա:
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում այդ հարցին, ցավոք, այնքան լուրջ չեն մոտենում, ինչպես Թուրքիայում: Բայց համաձայնեց, որ այդ հարցը ավելին. «Հենց Հայաստանը պետք է նախաձեռնի փոխհատուցման բոլոր տարբերակները քննարկող գործընթացը»,- ավելացրեց Ռ.Սաֆրաստյանը:
Ի՞նչ ասել է փոխհատուցում հարցին ի պատասխան Ռ.Սաֆրաստյանը արձագանքեց, որ փոխհատուցումը լինում է թե’ քաղաքական, թե’ ֆինանսական, թե’ տարածքային ու բարոյական. «Կարևորն այն է, որ ոճրագործությունը պետք է պատժվի, իսկ դա նշանակում է, որ իրականացված Ցեղասպանության հետևանքները պետք է վերացվեն: Բայց թե ի՞նչ ձև կընդունի այդ փոխհատուցումը` միջազգային հանձնաժողովների աշխատանքն է»: Այսինքն, հավելեց նա, պետք է ստեղծվի միջազգային հանձնաժողով, որն էլ կընդունի փոխհատուցման տարբերակներն ու ձևերը:
Իսկ Ա.Արեշևը հիշեցրեց, որ նմանատիպ փորձ արդեն եղել է` հայ-թուրքական հաշտեցնող հանձնաժողով է գործել 2000-ականների սկզբին, այնպես որ երկու երկրներն այդ փորձն ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները