Օրվա թեմա 17:00 23/04/2012

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմն այժմ ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում. Խարտալյանը Երևանում է

Մոսկվա կինոթատրոնում այս պահին հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին այն հայ հանրությանը ներկայացվում է առաջին անգամ:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոնի նախասրահում լրագրողներին հանդիպեց Սյուզան Խարտալյանը, ով Երևանում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ: Հայ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի մի շարք քաղաքներում, արժանացել բուռն արձագանքի տարբեր ազգության ու մասնագիտությունների տեր մարդկանց կողմից:

Ֆիլմին Panorama.am-ը բազմիցս անդրադարձել է, ներկայացրել հարցազրույցներ Սյուզան Խարտալյանի հետ:

Հիշեցնենք, որ հեղինակը փաստագրական ֆիլմում խոսում է Ցեղասպանության տարիներին «դաջված» հազարավոր հայ կանանց ճակատագրերի ու այդ դաջվածքների առեղծվածի մասին: Գլխավոր հերոսուհին իր մեծ մայրն է` տատիկը:

«Մենք նրան չէինք սիրում, նա մեզ չէր գրկում, չէր համբուրում, ատում էր հատկապես գեղեցիկ աղջիկներին, անընդհատ կրկնում էր, թե գեղեցկությունը ձեզ էլ չի փրկի: Մենք, կարծես, վախենում էինք նրանից, իսկ այդ ձեռքերի նշանները էլ ավելի էին սաստկացնում մեր վախը նրա հանդեպ: Մենք այդ ժամանակ չէինք հասկանում, թե ինչ նշաններ էին դրանք: Հետո, երբ ուսումնասիրում էի Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կին զոհերի նկարները, այդ ժամանակ հասկացա: Տատիկս մեզ ոչինչ չէր պատմում»,-ասաց Սյուզան Խարտալյանը, ապա բացտարեց, որ տատիկի պատմությունը լսելով, իմանալով, որ նա էլ բռնաբարված հայ կանանցից մեկն է, շատ է հուզվել:

«Ես մի տեսակ ամոթ էի զգում, կարծես, այդ ամենն ինձ հետ էր պատահել: Անկեղծ լինեմ, հիմա էլ տատիկիս չեմ սիրում, երևի հետմահու սիրել չի լինի, բայց կտրուկ փոխվել է վերաբերմունքս այդ կնոջ նկատմամբ: Այլ բան է գրքեր կարդալ հազարավոր կանանց բռնաբարությունների, բռնությունների մասին, այլ բան է, երբ սեփական մաշկիդ վրա ես դա զգում»,-պատմեց ռեժիսորը:
Սյուզան Խարտալյանը, ով Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Վերադարձ դեպի Արարատ» նկարահանել է 1988-ին, ասում է, որ մոտ հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերին պետք է անդրադառնալ այլ տեսանկյունից:

«Կնոջ նկատմամբ բռնությունը Ռուանդայից հետո առաջին անգամ դարձավ քննարկման առարկա քաղաքական շրջանակներում: Այս թեման ինձ համար շատ հետաքրքրական էր, այն այժմեականացրեց Հայոց Ցեղասպանության թեման: Հայոց Ցեղասպանության ժամանակ կանանց ճակատագիրը մի բան էր, որոնց մասին քիչ վկայաություններ ու անդրադարձ կա: Ես էլ հանցավոր եմ, քանի որ «Վերադարձ դեպի Արարատը» ֆիլմում այդ ասպեկտը լիովին շրջանացել եմ: Կանայք բռնաբարվել են, հետո՞, ի՞նչ եղավ, վերապրողների ճակատագիրն ի՞նչ եղավ: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք մեծ ազդեցություն են թողել այդ կանանց ընտանիքների ճակատագրի վրա»,-բացատրեց ֆիլմի հեղինակը:

Նրա խոսքով, սպիտակ ձեռնոցների տակ դաջված ձեռքերը թաքցնող տատիկի նման մյուս կանայք էլ փորձել են ինքնամերժումի ճանապարհով ընթանալ, թաքցնել իրենց հետ պատահածը:

«Երբ Ռուանդայի նյութերին ծանոթանում էի, աչքիս առաջ եկան Հայոց Ցեղասպանության ժամանակ կանանց մասին բռնությունները, բռնաբարությունները, նկարներից մեկում տեսա մի տխուր կնոջ, ձեռքերը իրար վրա, փորին դրած: Անմիջապես տատիկիս հիշեցի, որին մոռացել էի արդեն 20 տարի»,-ասաց բանախոսը` ավելացբնելով, որ 100 հազար մարդու մահն այնքան հասանելի ու հասկանալի չէ մարդկանց, որքան մի մարդու պատմությունը, ճակատագիրը:

«Մի պահ եղավ, երբ այլևս չէի կարող շարունակել: Ծանր էր: Դժվար է խոսել մի մարդու մասին, ով քո հարազատն է, ում ամեն օր տեսել ես կյանքիդ 25 տարիներին »,-ասաց ռեժիսորն ու նշեց, որ շվեդացի գործընկերների հորդորով ու ստիպելով է շարունակել գործը, ինչի համար այսօր նրանց շնորհակալություն հայտնեց:

Նշենք, որ ասուլիսի վայր հատուկ Խարտալյանին տեսնելու ու մոր կողմից ծաղիկներ հանձնելու համար եկել էր արցախյան պատերազմում զոհված Վարդան Բախշյանի քույրը: «Մայրս խնդրեց, որ նրան փոխանցեմ, հենց այդ կանայք ծնեցին հերոս և հաղթող տղաներ»,-ասաց քույրը:

Նախորդող հրապարակումներ`
«Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր. հարցազրույց Սյուզան Խարտալյանի հետ (2-րդ մաս)

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը առաջացրել է շվեդաբնակ թուրքերի դժգոհությունը

Մահացել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի հերոսուհին (տեսանյութ)
 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}