Երևանը պաշտոնապես ստանձնեց Գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը
Մատենադարանի հարակից տարածքում րոպեներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2011 թվականի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի տիտղոսակիր Բուենոս-Այրեսից այն «փոխանցեց» Երևանին` 2012 թվականի «Գրքի համաշխարհային մայրաքաղաքին». Բուենոս-Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին խորհրդանշական էստաֆետը` արգենտինական տանգոյի երաժշտական գործիք բանդոնեոն հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Եվ այսպիսով, Երևանը մեկ տարի շարունակ կրելու է այս տիտղոսը:
Առաջինը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձել է Մադրիդը 2001թ.-ին, որից հետո գրքի մայրաքաղաքներ են դարձել Ալեքսանդրիան (2002թ.), Նյու Դելին (2003թ.), Անտվերպեն (Բելգիա) 2004թ., Մոնրեալ(Կանադա) 2005թ., Թուրին (Իտալիա) 2006թ., Բոգոտա (Կոլումբիա) 2007թ., Ամստերդամ (Նիդերլանդներ) 2008թ., Բեյրութ (Լիբանան) 2009թ., Լյուբլյանա(Սլովենիա) 2010թ., Բուենոս Այրես (Արգենտինա) 2011թ., Երևան (Հայաստան) 2012թ., իսկ 2013 թվականին դառնալու է Բանգկոկ (Թաիլանդ):
Նախքան հանձնման արարողությունը հնչեցին նախորդ 11 գրքի մայրաքաղաքների ժողովուրդների երաժշտություններից հատվածներ ու ցուցադրվեցին պարային շարժումներ, իսկ վերջում, իհարկե, հնչեցած հայկական զուռնան ու ներկայացվեց հայկական քաչորին: