Ա.Շաքարյան. Ժամանակն է, որ Ցեղասպանության հարցով զբաղվեն իրավաբանները
«Ցեղասպանության հարցով այսօր պետք է դադարեն զբաղվել պատմաբանները: Այդ հարցով պետք է զբաղվեն իրավաբանները` ի վերջո ցեղասպանությունը հանցագործություն է, իսկ հանցագործությամբ զբաղվում են իրավաբանները»,- Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, ցեղասպանությունից 97 տարի անց մենք շարունակում ենք պահանջել ճանաչում ու փոխհատուցում` տարածքների վերադարձ, բայց ցավոք մինչև հիմա չենք պատկերացնում տարածքների վերադարձը, արդյոք ուզում ենք վերդարարձնել Կարսը, Անին, թե՞ ամբողջ Արևմտյան Հայաստանը.«Մենք խոսում ենք դրամական փոխհատուցումից, սակայն չգիտենք, թե որքան գումար ենք ուզում և ինչ մեխանիզմով»,- ասաց Շաքարյանն ու նշեց, որ այժմ միասնական բոլոր ջանքերը պետք է ուղղվեն հենց այս հարցերին պատասխան տալու ուղղությամբ:
Թուրքիան, ավանդաբար, հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները