ԱՄՆ դեսպանը խաչակնքվեց անմար կրակի մոտ
Երկրի ղեկավարի Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո Հայող Մեծ Եղեռնի զոհերի (Armenian Genocide) հիշատակը հարգեցին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը և այլք, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ:
Ծաղիկներ դնելով անմար կրակի շուրջ, ԱՄՆ դեսպանը տիկնոջ հետ խաչակնքվեցին ու հեռացան` տեղը զիջելով միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներին:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: