«Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա». Երիտթուրքերը գազանաբար ոչնչացրեցին նաև անվանի ու տաղանդավոր 800 հայերի
Օսմանյան Թուրքիայի տարածքում երիտթուրքերի կողմից հայերին բնաջնջելու ծրագիրը մշակվել էր դեռ 1911-1912 թթ., իսկ որպես հարմար առիթ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ է սպանվել 1915-1923թթ. (Armenian Genocide), իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվել է, կամ ապաստանել տարբեր երկրներում:
1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել են 235 անվանի գործիչներ ու մտավորականներ։ Ապրիլի 29-ին ձերբակալվածների թիվը հասել է 800-ի, որոնք քշվել են Անատոլիայի խորքերը և անլուր տանջանքներից հետո գազանաբար ոչնչացվել Այաշում, Չանղըրիում և մի շարք այլ վայրերում։ Զոհվածների մեջ են եղել տաղանդավոր գրող-հրապարակախոս Ռուբեն Զարդարյանը, գիտնական դոկտոր Նազարեթ Տաղավարյանը, կուսակցական գործիչներ Է. Ակնունին, Գ. Խաժակը, Հ. Ճանկուլյանը, մեծ քնարերգու Սիամանթոն, վիպասան և հրապարակախոս Սմբատ Բյուրատը, տաղանդավոր գրող Գրիգոր Զոհրապը, դերասան Ենովք Շահենը, տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանը և Ռուբեն Սևակը, գրող Երուխանը և շատ ուրիշներ։ Այդ հրեշավոր իրադարձությունների ականատես և հրաշքով փրկված մեծանուն Կոմիտասը խենթացել և իր մահկանացուն կնքել է Փարիզի հոգեբուժարանում։
Ցեղասպանության (Armenian Genocide) զոհ գնացած հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչների ամբողջ ցանկը տեսնել այստեղ:
Եվ այսպիսով: Համարելով ժողովրդի դիմադրության ոգին կոտրված, քանի որ ոչնչացված էր ժողովրդի ռազմունակ մասը (մինչ այդ արդեն սպանել էին արական սեռի մեծ մասին), և գլխատված՝ նրա կազմակերպիչ սերուցքը, երիտթուրքերը ձեռնամուխ են լինում անպաշտպան ժողովրդի՝ կանանց, երեխաների ու ծերունիների զանգվածային ջարդերին ու տարագրությանը, որոնք իրականացվել են անօրինակ դաժանությամբ և անմարդկայնությամբ։ Արդյունքում… Տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման (Armenian Genocide)մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են