Սարկոզին կմասնակցի հիշատակի արարողություններին
Ֆրանսիայի նախագահը այսօր առաջին անգամ, նախագահական պաշտոնին լինելով, կմասնակցի Փարիզում անցկացվող` 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Ինչպես Փարիզից «Ազգ»-ին տեղեկացրել է Ժան Էսքիյանը, Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի անունից և հանրապետականների ուղեկցությամբ ծաղկեպսակ կդնի Երևանյան այգում կանգնեցված Կոմիտասի արձանին, որտեղ էլ ելույթ կունենա Ֆրանսիայի ժամանակով երեկոյան ժամը 7-ին: Դեռևս Ֆրանսիայի նախագահի պարտականություններն իրականացնող նախագահ Սարկոզին նոր է անցել նախագահական ընտրությունների առաջին փուլն ու սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ հայտնվել է երկրորդ փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները