Ծովազյուղն ու Նորադուսն «անկառավարելի են»
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Գեղարքունիքի մարզում նախընտրական ֆոնի վրա զարգացող ինտրիգները նոր թափ են ստանում. ՀՀԿ-ական նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի ու վերջինիս թիմակից, նախկին ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ալիկ Պետրոսյանի ճանապարհները խաչվել են, քանի որ նրանցից ամեն մեկը ընտրական գործընթացների մեջ իր դերակատարությունն է ստանձնել յուրովի: Եվ եթե ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը մարզի որոշ ընտրատարածքներում «պադերժկա» է անելու հարազատ կուսակցությանն ու ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա որոշ դեպքերում էլ, օրինակ` թիվ 23 ընտրատարածքում, նա սատար է կանգնելու իր մտերիմ ընկեր, ԲՀԿ-ական էդուարդ Սահակյանին, ում հետ բավականին երկար ճանապարհ է անցել: Իսկ ահա ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանն էլ, ում լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն մարզում պաշտոն է խոստացել, այս օրերին ամբողջ հոգով լծվել է ՕԵԿ-ի համար ձայներ բերելու գործին, ինչը նրան կարծես թե ամենևին չի հաջողվում: Թերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալիկ Պետրոսյանը Ծովազյուղ և Նորադուս համայնքներում լուրջ դիմադրության է հանդիպել ընտրողների կողմից, որոնց նա փորձել է համոզել իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին և ուրիշ ոչ մեկին: Տեղի բնակիչներից շատերը մի լավ տեղն են դրել ՀՀԿ-ական կրծքանշանով ՕԵԿ-ական «լիազորին»` ասելով. «Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի, էդ էր մնացել գնանք Արթուր Բաղդասարյան ընտրենք: Մինչև էսօր ավանդների ենք սպասում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան