Միջադեպ Վրաստանի խորհրդարանում` Մեծ եղեռնի թեմայով ելույթի ժամանակ
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև այսօր ընդհարում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվական կայքը:
Նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարություն է արել այն մասին, որ Վրաստանում բնակվող հայերը դիմել են խորհրդարան` Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկով:
Այդ պահին նիստերի դահլիճում գտնվող պատգամավոր Ազեր Սուլեյմանովը մոտեցել է ամբիոնին, վերցրել այնտեղ դրված ջրով լի բաժակը և փորձել է այն նետել Բագատուրիայի վրա, սակայն դա նրան չի հաջողվել: Իսկ Բագատուրիան Սուլեյմանովի վրա է նետել գրիչը: Դրանից հետո խորհրդարանական մեծամասնության անդամները հեռացրել են Ազար Սուլեյմանովին ամբիոնի մոտից:
Միջադեպի պատճառով խորհրդարանի նիստը մի քանի րոպեով ընդհատվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան