Միլպետն ազատվել է թերթի հրապարակման հիման վրա
«Ժողովուրդ»-ը գրում է. «Նախօրեին աշխատանքից ազատվել է Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը: Պարզեցինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անմիջապես ծառայողական քննություն է նշանակել Մարալիկի ոստիկանությունում: Շաբաթ օրը համապատասխան հանձնաժողովն այցելել է Մարալիկ, ուսումնասիրություններ կատարել և պարզել, որ իրոք, Տոնոյանի գլխավորած կառույցում չեն արձանագրվել հանցագործությունների մասին ահազանգերը: Արդյունքում` Մարալիկի ոտիկանապետը հրաժեշտ է տվել իր պաշտոնին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները