Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկալի երաշխիքները չեն տրվել
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այս օրերին Մոսկվայում գտնվելու փաստին` «Ժողովուրդը» գրում է. «Քոչարյանը հինգշաբթի օրը Մոսկվայի Սպիտակ տանը պաշտոնապես հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին: Պաշտոնականից զատ, Քոչարյանն ու Պուտինը մի անգամ էլ կարճատև հանդիպում են ունեցել ուրբաթ օրը»: Թե ինչ են խոսել նախկին ու նորընտիր նախագահները, թերթին պարզել չի հաջողվել: «Միայն հայտնի է, որ այսօրվա դրությամբ Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկալի երաշխիքները չեն տրվել»,- գրում է «Ժողովուրդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները