...Նրանք կյանքը տվեցին թշնամու հետ գործարքի չմտնելու համար. Ակադեմիկոսի խոհերը
«Ամեն անգամ այստեղ գալիս, առաջին զգացողությունը անմեղ զոհերն են, ովքեր իրենց կյանքը տվեցին թշնամու հետ գործարքի չմտնելու համար, պաշտպանեցին մարդկային արժանապատվությունը մեր ազգային ավանդույթներն ու կրոնը: Ահա այդ ամենի պատճառով էլ նրանք նահատակվեցին», -այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում իր խոհերն է արտահայտել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա հաստատ համոզմամբ, բոլոր այն սերունդները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են պատմական այդ էջերի հետ, ամեն տարի այստեղ գալով, պետք է վառ պահեն այդ նահատակների հիշատակը: «Այդ սերունդները ազգային խոշոր պրոբլեմների լուծման ժամանակ պետք է սթափ լինեն, միավորված լինեն, որպեսզի կառուցեն հզոր երկիր, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք կունենանք զարգացած երկիր, որի մասին երազել էին մեր նահատակները», -հայտարարել է ակադեմիկոսը:
Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, այսօր Թուրքիայի հետ, որպես հարևան երկրի, պետք է պետական հարաբերություններ ունենալ: «Բայց դա չպետք է կատարվի ի վնաս Հայոց ցեղասպանոթւյան ճանաչման»,-նկատել է Մարտիրոսյանը` հավելելով, որ պահանջատիրության հարցը, որպես մեծ խնդիր, պետք է աստիճանաբար լուծել:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա