Հ. Նաղդալյան. Թուրքիան պետք է առաջինը ճանաչեր և դատապարտեր Ցեղասպանությունը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածվել է կազմակերպությունում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի՝ Հայոց ցեղասպանության (Armenian Genocide) վերաբերյալ ելույթը:
Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «Այսօր մի շարք պետություններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են 1915 թ. Օսմանյան Կայսրության կողմից Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը: Մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր նշանակալի ավանդ են ներդել մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դեմ պայքարում: Ընդ որում, տրամաբանական կլիներ, որ Թուրքիան՝ լինելով Օսմանյան Կայսրության իրավահաջորդը, առաջինը ճանաչեր և դատապարտեր Ցեղասպանությունը:
1918 թ.-ին Թուրքիայի ռազմական դատարանը մահվան է դատապարտել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր պատվիրել էին հայկական ջարդերը:
Նրանք, ովքեր ցանկանում են իմանալ նշանավոր պատմաբանների, իրավաբանների, քաղաքական գործիչների կարծիքները կցանկանայի կատարել մի քանի մեջբերումներ. Առաջինը՝ հայտնի քաղաքական գործիչ և պատմաբան Ուինսթոն Չերչիլը նշել էր. «1915 թ. Թուրքիայի կառավարությունն է սկսել է Հայերի նկատմամբ իրակակացնել տխրահռչակ կոտորածը ու տեղահանումը: Չկա ոչ մի կասկած, որ այս հանցագործունթյունները տեղի են ունեցել քաղաքական դրդապատճառներից ելնելով»:
Երկրորդ՝ 1938 թ.-ին իր խոսքում Ադոլֆ Հիտլերը նշել էր. «Ո՞վ է ի վերջո այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» և պատասխանելով իր իսկ հարցին, նշել էր՝ ոչ ոք:
Երրորդ՝ 1915 թ. Բրիտանիայի, Ֆրանսիայի, և Ռուսաստանի համատեղ հռչակագիրը խոստանում էր, որ Օսմանյան կայսրության կառավարության բոլոր անդամները պատասխանատվության են ենթարկվելու՝ մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար:
Չորրորդ՝ ԱՄՆ կառավարությունը Արդարադարության միջազգային դատարանին, ներկայացրել էր, որ հայերի նկատմամբ թուրքերի կողմից իրագործված ջարդերը ցեղասպանությունը որակող հանցագործության չմարված և վառ օրինակներից մեկն են հանդիսանում:
Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2009 թ՝. Բրիտանիայի Թագուհու խորհրդական, ինչպես նաև վաստակավոր իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հետազուտությունները, ով իրավական փաստաթղթերի և փաստերի համապարփակ և լիարժեք վերլուծություն է կատարել:
Խոնարհում եմ իմ գլուխը միլիոնավոր զոհերի հիշատակի առաջ, և հավատում եմ, որ իմ թուրք գործընկերները ապագայում կմիանան ինձ, և հուսով եմ, որ ճշմարտությունը այլևս չի փնտրի ճշմարտություն»: