ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը նույն ժամին կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայցելի այսօր կեսօրին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Նույն ժամին դեպի հուշահամալիր երթով կշարժվի նաև ՀԱԿ-ը` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, սակայն Ազատության հրապարակից:
Իսկ ահա կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը Panorama.am-ին փոխանցեց, որ Ծիծեռնակաբերդ կբարձրանան այնժամ, «երբ կառավարությունը կգա-կգնա»: Այս պահին կոմունիստներն արդեն հուշահամալիր տանող ճանապարհին են, բայց սպասում են. «Այդպես է կարգը, միշտ այդպես է եղել»,-փոխանցեց նա:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան