Մեկնարկել է Շեքսպիրյան համաշխարհային փառատոնը. «Գլոբուս» թատրոնի բեմում հանդես են գալու նաև հայ դերասաններ
Նախօրեին Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Շեքսպիրյան համաշխարհային փառատոնը, որն անցկացվում է Լոնդոնյան Մշակութային Օլիմպիադայի շրջանակներում: Փառատոնը շարունակվելու է մինչև նոյեմբեր: Նշենք, որ փառատոնին իր մասնակցությունն է ունենալու նաև Հայաստանը` ի դեմս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի. ներկայացվելու է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի բեմադրած «Ջոն արքա»-ն:
Առաջիկա ամսիներին բրիտանական թատրոններում տարբեր երկրներից հարյուրավոր պրոֆեսիանոլ ու սիրողական թատերախմբեր բեմադրություններ են ցուցադրելու: Կայանալու է 55 համաշխարհային պրեմիերա:
Փառատոնի շրջանակներում իրականացվելու է նաև Globe to Globe նախագիծը: Մեկուկես ամսվա ընթացքում հայտնի «Գլոբուս» թատրոնի բեմում անգլիական գրականության դասականի ստեղծագործությունները բեմադրվելու են 37 լեզվով, այդ թվում՝ նաև հայերեն:
Նշենք, որ ապրիլի 23-ը համարվում է Ուիլյան Շքսպիրի մահվան օրը: Գրողի փաստաթղթերից հայտնի է միայն նրա մահվան ու մկրտության օրերը` համապատասխանաբար` 1616 թվականի ապրիլի 23 և 1564 թվականի ապրիլի 26: Բայց բոլոր հիքմերը կա ենթադրելու, որ գրողը ծնվել է հենց ապրիլի 23-ին և նրա ծննդյան օրը վաղուց նշվում է այդ օրը:
Նախորդող նորություն` Տիգրան Գասպարյանի բեմադրությամբ «Ջոն արքա»-ի փորձերը մոտենում են ավարտին. առջևում` «Գլոբուս» թատրոնն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները