Դա ցեղասպանություն էր, պարո'ն վարչապետ
«Երկիր»-ը հրապարակել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի պատասխանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրք պատմաբանը մասնավորապես գրել է. «Հայերին ոչնչացրել են` նաև ոչնչացնելով նրանց պատմական ու մշակութային ժառանգությունը: Դա ես չեմ ասում, Թալեաթ Փաշան է ասել: 1916-ի սեպտեմբերի 7-ով թվագրվող փաստաթղթում պատմվում է, թե ինչպես Սիսում գտնվող հայկական կաթողիկոսության գույքը բռնագրավվեց, իսկ կաթողիկոսն աքսորվեց: Ջեմալ փաշային ուղղված նրա հեռագրում խոսվում է այն մասին, որ Կիլիկիայի կաթողիկոսության հսկայական հարստությունները բռնագրավվեցին կամ վերացվեցին: Այս ամենը գուցե մեր վարչապետը չգիտի, բայց մենք գիտենք ու չենք կարող պնդել, որ մեր ժողովուրդը ցեղասպանություն չի գործել: Այս երկրում կատարվածն ինչ-որ մեկն արել է, եթե մենք չենք արել, ապա ո՞վ»: