Րաֆֆի Հովհաննիսյանը` երկու թե-ի արանքում
«Ես չեմ կիսում Ստեփան Սաֆարյանի տեսակետը»,-երեկ, ի պատասխան «Երկիր»-ի հարցի, հայտարարել է «Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Ստեփան Սաֆարյանի այն հայտարարությանը, թե միասնական շտաբը իրականում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է: Նա հայտարարել է նաև, որ համաձայն չէ «Ժառանգության» հասցեին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունների հետ, որոնք արվել են մինչ Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը:
Թերթի այն հարցի, թե համաձա՞յն է «Ժառանգության» պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանի այն տեսակետին, թե իրենք թթու խոսք չեն ասում ՀՀԿ-ի հասցեին, քանի որ ՀՀԿ-ն չի ասում, որ «Ժառանգությունը» կեղծ ընդդիմություն է, Հովհաննիսյանն արձագանքել է. «Մենք քննադատությունն ուղղում ենք թե ՀՀԿ-ի և թե կոալիցիոն մյուս ուժերի դեմ: Մեր թիրախը ողջ կոալիցիան է, այդ թվում նաև` ՀՀԿ-ն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները