ՀԱԿ-ի սխալ հաշվարկը
Անդրադառնալով նախընտրական զարգացումներին` «Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «ՀԱԿ-ը, զգալով, որ չունի բավականաչափ սեփական մարդկային և նյութական ռեսուրսներ, որոշեց ռեժիմի դեմ պայքարել ԲՀԿ-ի ռեսուրսների միջոցով: Մի կողմ թողնենք, թե որքանով է դա, ի վերջո, վնասելու «ռեժիմին», որի արմատները շատ ավելի խորն են, քան որևէ կուսակցության կամ անհատի (այդ թվում` երեք նախագահների) «չար կամքը»: Խնդիրն այն է, որ հաշվարկը, ինձ թվում է, հիմքից սխալ է. նման պահվածքով ՀԱԿ-ն իր ընտրողներին նվիրում է ԲՀԿ-ին:
Եթե դու ծայրահեղ ընդդիմադիր ես, ունես որոշակի հեղինակություն և ասում ես, որ նույն իշխանության մեջ կան անտանելի, ազգակործան, աղետաբեր ավազակներ` ի դեմս ՀՀԿ-ի, և քիչ թե շատ տանելի , «կիսամարխոշ» և նույնիսկ մի քիչ էլ համակրելի ավազակներ` ի դեմս ԲՀԿ-ի, դա նշանակում է կոչ անել քվեարկել ոչ թե սեփական քաղաքական ուժի, այլ հենց ԲՀԿ-ի օգտին»: