Ինչու՞ են գազամատակարարման խափանումները Ադրբեջանում խրոնիկական բնույթ կրում
«Այսօր կդադարեցվի գազամատակարարումը Ադրբեջանի մի շարք բնակավայրերում: Ապրիլի 6-ից կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ գազաբաշխման ցանցի մի շարք տեղամասերում, որի պատճառով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Գաբալայի և Ապշերոնի շրջաններում»: Այս կարգի շատ հաճախակի հանդիպող զգուշացումները մի քանի տարի է, որ անպակաս են ադրբեջանական լրատվական միջոցներում: Գազամատակարարման խափանումները ընդգրկում են ադրբեջանական տասնյակ շրջանները և քաղաքներ:
Ադրբեջանի և հատկապես Բաքվի գազաբաշխման ցանցը շատ հին է և ֆիզիկապես մաշված է, որի վերականգման և մոնտաժման աշխատանքների պատճառով է մասսամբ բացատրվում է այսպիսի խափանումների պատճառը: Եթե համեմատենք Հայաստանի հետ, որը կարճ ժամանակում կարողացավ վերականգնել իր հին գազաբաշխման համակարգը, հարց է առաջանում թե ինչու՞ է երկար տարիներ ձգձգվում ադրբեջանական գազաբաշխման ցանցի վերանորոգման և վերականգնման աշխատանքները ֆինանսական ռեսուրսների պակաս չունեցող Azerigaz ընկերության կողմից (այն պատկանում է SOCAR-ին):
Իսկ պատճառները մի քանիսն են` դա տեղափոխման և բաշխման ընթացքում գազի չնորմավորված կորուստների հաշվին ֆինանսական չարաշահումների, ինչպես նաև վերանորոգման աշխատանքների համար հատկացվող գումարների մի մասի անօրինական յուրացման համար հիանալի օբյեկտ է որոշ ադրբեջանական պաշտոնյաների համար:
Սակայն, միաժամանակ գազամատակարարման խափանումները միայն վերանորոգման աշխատանքներով պայմանավորված չեն և դա պարզապես քողածածկույթ է այլ լուրջ խնդիրների թաքցնելու համար: Այդ խափանումների թիվը իրականում ավելի շատ է և քան ներկայացվում է: Դրանք պայմանավորված են նաև` բնական գազի պակասի պատճառով, որը արտահանումից հետո բավարարար քանակությամբ չի մնում սեփական բնակչությանը կանոնավորապես մատակարարելու համար, և երկրորդ ամենակարևորը, դրանք հաճախ ստիպողաբար են անջատվում, բնակչության կողմից գազի պարտքի անվճարունակ լինելու հանգամանքով:
Նշենք, որ Ադրբեջանից բնական գազ արտահանվում է Վրաստան և Թուրքիա: Որոշակի քանակությամբ գազ արտահանվում է նաև Իրան, ինչի դիմաց Իսլամական հանրապետությունը գազ է մատակարարում Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Բացի այդ, Ադրբեջանը երկոկղմ պայմանագրի հիման վրա որոշակի քանակությամբ բնական գազ է արտահանում Ռուսաստան:
Հիմա, ի դեպ` բնական գազի մատակարարումից զրկվում են ոչ միայն առանձին անվճարունակ տնային տնտեսությունները, այլ նաև առանձին գյուղեր, փոքր քաղաքներ, նույնիսկ ամբողջական վարչական շրջաններ: Իսկ սա վկայում է այն մասին, որ համեմատաբար էժան բնական գազ սպառող սովորական քաղաքացիները, իրականում ունեն սոցիալական և ֆինանսական լուրջ դժվարություններ, որը և Ադրբեջանում համատարած բնույթ է կրում: Իսկ դա Ադրբեջանի բնակչության եկամուտների աճի և տնտեսության զարգացման վերաբերյալ իրենց նախագահի հայտարարությունների ֆոնի վրա առնվազն տարօրինակ է թվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում