Ս. Կարապետյանը անհնազանդների ականջները կքաշի
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող «Արտֆուդ» պահածոների գործարանում հանդիպումներ է անցկացնում: «Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջը այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա «սիրտը բաց» նախարարը գրեթե բոլորի համար հասանելի է` առայժմ քաղաքական նկատառումներից ելնելով: Եվ այսպես, ՕԵԿ-ական նախարարի և իր գործարանի աշխատակիցների տետ ա տետ հանդիպման միակ և անփոխարինելի պատճառը մեկն է` «մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձայնը տալ ՕԵԿ-ին»,- այս լոզունգով է սկսվում և ավարտվում Սերգո Երիցյանի օրն իր շրջապատում, գործարանում և ամեն տեղ, իսկ եթե հանկարծ մեկի մտքով էլ անցնի շրջանցել նախարար մարդու խոսքը, ապա անհնազանդների «ականջները քաշվելու են»,- գրում է թերթը: