Հայոց ցեղասպանությունն ու նախընտրական ծրագրերը

Նախօրեին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և այդ պատճառով ակտիվ փուլի հասած նախընտրական քարոզարշավը մեկ օրով դադար վերցրեց: Նախընտրական մրցավազքի մեջ մտած կուսակցություններին «պարապ» չթողնելու մտադրությամբ փորձեցինք երկու չափազանց կարևոր իրադարձությունները շաղկապել և պարզել, թե իրենց քաղաքական ծրագրերում ինչպիսի լուծումներ ունեն` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Սա չափազանց կարևոր է, քանզի հայ ընտրողը, հայաստանցին իր քվեն տալու, ընտրություն կատարելու ժամանակ հաշվի է առնելու ոչ միայն այն, թե ով ինչ խոստում է տվել (ասղաբաշխական ծավալներով թոշակ ու սոցվճարներից մինչև աշխարհի ամենաարդար դատարանը), այլև այն, թե առանձին վերցրած խնդիրների դեպքում ինչ լուծումներ են առաջարկվել:

Այդ խնդիրների շարքում կարևոր են հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու Հայոց ցեղասպանության խնդիրը` Թուրքիայի հետ հարաբերությունների բաղադրիչով: Եվ եթե ԼՂ հիմնահարցի շուրջ որոշակի ձևակերպումներ կան (ի դեմս բազմիցս հնչեցված նախապայմանների), որոնք քիչ թե շատ շեղումներով կրկնվում են բոլոր ակտորների մոտ, ապա ցեղասպանության հարցում որևէ մեկը ցանկությունից անդին կոնկրետ գործնական լուծում չի առաջարկել, գործնական լուծում` քաղաքական հարթության վրա: Իսկ կարիքն, ըստ ամենայնի, կա, քանի որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և մինչ այդ Հայաստանը և հայությունն ընդհանրապես շատ հարցերի պատասխաններ գոնե իրենք իրենց համար պետք է ունենան:

Եվ ահա համադրելով նշված իրողությունները և այն հանգամանքը, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը (որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրը հավակնում է 50 տոկոս + 1 տեղի) իր լիազորություններն իրացնելու է նաև 2015 թվականը ներառյալ` փորձեցինք հասկանալ, թե արդյոք ընտրությունների մասնակից ուժերը պատկերացում ունե՞ն այս խնդրի վերաբերյալ և արդյոք ընտրողներին որևէ լուծում առաջարկում են:

Կոմունիստական կուսակցության քարտուղար Ռուբեն Թովմասյանն, օրինակ, վստահեցրեց, որ իրենք տարբեր նախաձեռնություններով են հանդես գալու: «Օրինակ` մենք պետք է Ազգային ժողովում հարց բարձրացնենք, որպեսզի ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց շառավիղների` ծերանոցներում գտնվող ներկայացուցիչներին, թոշակառուներին նպաստ հատկացվի միայն այն բանի համար, որ նրանք եղեռնից են մազապուրծ եղել»,- նշեց նա: Իհարկե, որևէ հաշվարկ, թե այսօր` Եղեռնից 97 տարի անց, Հայաստանում քանի վերապրած մարդ կա և նրանց ֆինանսական օժանդակությունն ինչ բեռ կդառնա պետբյուջեի վրա, չկա: Սակայն ՀԿԿ նախաձեռնությունն, ըստ Ռ. Թովմասյանի կարևոր է, քանի որ այդ կերպ «միջազգային հանրությանը ցույց կտանք մեր ուշադրությունն այդ մարդկանց նկատմամբ»:

Բացի այս, կոմունիստները պատրաստվում են հարցը միջազգայնացնել: «Առաջիկայում մենք պատրաստվում ենք ցեղասպանության ճանաչման հարցը. մտցնելու Կոմունիստական կուսակցությունների միության քննարկմանը` արդեն 100-ամյակի կապակցությամբ, որպեսզի այն դառնա լուրջ քննարկման առարկա, որպեսզի դիմենք միջազգային Կոմունիստական կուսակցություններին, որպեսզի նրանք էլ աջակցեն եղեռնի ճանաչմանը»: Թե ի՞նչն էր խանգարում սա անել առանց խորհրդարանական խմբակցություն ունենալու և ինչ ավել բան կանեն, եթե խմբակցություն ունենան, կոմունիստների առաջնորդը չմանրամասնեց:

«Միավորված հայեր»-ից ու Դեմոկրատական կուսակցությունից այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Առաջինի հետ կապվել ընդհանրապես չհաջողվեց (հավանաբար որոշել են այս ընտրարշավում ոչնչով աչքի չընկնել), իսկ Արամ Սարգսյանի հետ թեև երկու անգամ կապվել կարողացանք, սակայն մի դեպքում նա մեքենա էր վարում, մյուս դեպքում` խորհրդակցության: Բացի այդ, նա հրաժարվեց որևէ բան խոսել` նշելով. «Ես ձեզ չեմ ճանաչում»: Եթե Արամ Գասպարիչն իր ընտրող է համարում միայն նրանց, ում անձամբ ճանաչում է, ստիպված ենք արձանագրել, որ ընտրությունների արդյունքում նա մի քանի հարյուր ձայն է հավաքելու, լավագույն դեպքում` հազար: Իսկ խնդրո առարկա հարցի առնչությամբ պետք է նշենք, որ ըստ ամենայնի, Արամ Գասպարիչի գլխավորած կուսակցությունը պարզապես ասելիք չունի:

Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքից Արման Մուսինյանը վստահեցրեց, որ մեր հարցի պատասխանը գրավոր կուղարկի, սակայն նրա խոստացած ժամկետից երկար ժամանակ է անցել, բայց պատասխան չկա: ՀԱԿ-ից, սակայն, վստահեցնում են, որ հարցի հետ կապված իրենք տեսակետ ունեն: Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետորսյանի արած պնդումը, թե` «ես ունեմ հարցի պատասխանը» (պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի մասով), ընդամենը փրկչի կեցվածք ու սնանկ գաղտնապահություն է հիշեցնում, այլ ոչ` քաղաքական գործչի պահվածք կամ հարցի վերաբերյալ լուծում ներառող հայտարարություն:

«Ժառանգություն» կուսակցությունից խոսեցինք Ստեփան Սաֆարյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենց կուսակցությունը թե ընդհանուր ծրագրում, և թե ընթացիկ նախընտրական ծրագրում «մեծ կարևորություն է տվել ցեղասպանության և մեր հայոց մեծ հայրենազրկման կոնցեպցիային»: «Դա մի այնպիսի ժառանգություն է, որն իր լուծումը պետք է ստանա՝ ի դեմս ցեղասպանության ճանաչման և ի դեմս Հայոց մեծ հայրենազրկումից բխող բոլոր իրավունքների իրացման»,- վստահեցրեց Ստեփան Սաֆարյանն ու պնդեց, որ «Ժառանգությունը» հավելյալ քայլերով որևէ բան ապացուցելու կարիք չունի, քանի որ «4-րդ գումարման խորհրդարանում բազմաթիվ անգամ իր գործողություններով, իր դիրքորոշումերում ապացուցել է, որ «Ժառանգությունը» այն կուսակցությունն է, որը մշտապես դեմ է քվեարկել հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները պարունակող մեծ օրակարգին»:

Ինչ կապ կարող է ունենալ արձանագրությունները ներառող օրակարգին անընդհատ դեմ քվեարկելը ցեղասպանության հարցի ու դրա հետ կապված լուծումների հետ, հավանաբար միայն Ստեփան Սաֆարյանը գիտի: Բայց նա վստահ է, որ «ամենամեծ քայլը, որ կարող է կատարել Հայաստանը, և որը տեսնում է «Ժառանգությունը», դա այնպիսի մի Հայաստանի ստեղծումն է, որի հետ հաշվի կնստեն, որի իրավունքները շրջանցել չեն ցանկանա, որի անվտանգության խնդիրները՝ ի դեմս շրջափակման քաղաքականության, այլևս կկորցնեն իրենց իմաստը»: Այս մտքի հետ չհամաձայնելն անհնար է, սակայն ամբողջ հարցն այն է, որ 2015 թվականին մնացել է երեք տարի, իսկ այդ երեք տարում անգամ հրաշքը չի կարող օգնել, որպեսզի Հայաստանը դառնա պարոն Սաֆարյանի նկարագրածը:

Հ.Յ.Դաշնակցությունից Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդրի հետ կպված իրենց ծրագրերը որևէ կոնկրետ տարեթվի հետ կապված չեն: «Ոչ մի նշանակություն չունի 99 տարի է անցել, թե 101: Հանցագործությունները, որոնք որակվում են ցեղասպանություն, ժամկետանց չեն դառնում, ժամանակի ուժով չեն մոռացվում, և փաստորեն դրանք անժամկետ են, ինչպես և դրանից բխող հատուցման, ճանաչման պահանջը»,- նշեց նա` վստահեցնելով, որ «հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը, Դաշնակցությունն էլ, ինչպես միշտ, այդ պայքարը առաջնորդելու է»:

«Եթե մենք խորհրդարանում մեծամասնություն լինենք, ապա մեր պետության քաղաքականության վրա դա շատ լուրջ կերպով կանդրադառնա: Մենք անպայման զարգացնելու ենք հայ-թուրքական հարաբերություններ, դա անհրաժեշտություն է, մենք երբեք դա չենք ժխտել, բայց այդ հարբերությունները չեն լինելու այն ձևով, ինչ-որ արվել է մինչև հիմա: Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային ճանաչմանը՝ այս ուղղությամբ էլ, իհարկե, ակտիվանալու են մեր ջանքերը, և եթե մենք լինենք մեծամասնություն, այդ ջանքերի հնարավորությունը շատ ավելի մեծ կլինի»,- նշեց նա` չմատնանշելով, թե ինչու է այդ հնարավորությունը ավելի քիչ, երբ ՀՅԴ-ն չունի խորհրդարանական մեծամասնություն:

Վահան Հովհաննիսյանը նաև կարծում է, որ ցեղասպանության հարցը քարոզարշավի մաս դարձնել պետք չէ: «Նախ և առաջ մինչև ուրիշներից ցեղասպանության պահանջելը և դեպի հատուցում շարժվելը, պետք է ստեղծել սեփական ազգի միասնությունը այդ հարցում»,- ասաց նա և մասնավորեցրեց. «Պետք է լինի Հայաստան-Սփյուռք, հայ ժողովրդի բոլոր հատվածների միջև այնպիսի միասնություն, որ այսօրվան չի նմանվի: Միասնությունը դիտվում է միայն ներդրումների, բարեգործական օգնությունների և տուրիստական խմբերի մակարդակների վրա: Դաշնակցության նոր մոտեցումը մեր պատմությանը նշանակում է՝ Հայաստանը առաջին Հանրապետության իրավաժառանգորդ ճանաչել, սա նշանակում է հայ զանգվածները, որոնք Հայաստանից դուրս են գտնվում, դրանց նկատմամբ ՀՀ նոր վերաբերմունք և բազմաթիվ այլ բաներ»:

«Դու պետք է քո ներքին ռեսուրսը մոբիլիզացնես, որպեսզի հնարավորություն ունենաս ակտիցացնել արտաքին քաղաքական պայքարը: Դրա համար խոսել, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ կարվի, ճիշտն ասած անիմաստ է: Պետք է սկզբից խոսել, թե ինչպես ես միացնելու, միավորելու քո ազգը, վերակենդանացնելու այդ ազգի ունակությունը, ցանկությունը՝ ապրելու, պայքարելու, դրանից հետո հրապարակես այն ծրագրերը, որոնք ունես արտաքին քաղաքականության ասպարեզում»,- ասաց նա ու վստահեցրեց, որ ՀՅԴ-ն սա անելու է բոլոր պայմաններում` ոչ միայն մեծամասնություն կազմելու դեպքում:

Կոալիցիոն կուսակցություններն իրենց անելիքների հիմքում տեսնում են ցեղասպանության միջազգային ճանաչումը: «Պատմական իրողություններին արդարացի գնահատական տալու և ապագայում մարդկության նկատմամբ այդօրինակ ոճրագործությունները բացառելու նպատակով անհրաժեշտ է հետևողականորեն հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափով առաջ մղելուն` նախաձեռնողական ճկուն քաղաքականության իրականացմամբ, Հայրենիք-Սփյուռք կապերի առավել խորացմամբ, դիվանագիտական, քաղաքական հնարավոր տարբեր ուղիներով միջազգային հարթակներում խնդիրը բարձրաձայնելու միջոցով»,- գրավոր փոխանցեցին ՕԵԿ-ից` միաժամանակ խուսափելով լրացուցիչ հարցերից և հատկապես մատնանշել, թե նշվածներին ինչ միջոցներով են հասնելու:

ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը
իրենց անելիքների մասին խոսելիս հղում կատարեց նախագահի գործունեությանը: «ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը, որը բխում է ՀՀԿ-ի ծրագրերից, այսօր Հայաստանը ավելի ճանաչելի է դարձել, և պատահական չէ, որ արդեն 21 պետություններ (ի դեպ, նշված 21 պետությունները Հայոց ցեղասպանությունն ընդունել են 1965 թվականից սկսած մինչև 2010 թվականը) ընդունել են Հայոց Ցեղասպանությունը: Այսօր Ֆրանսիան, մասնավորապես, ցեղասպանությունը ժխտողների վերաբերյալ իր օրինագիծն ունի, որը շրջանառության մեջ է դրված: Ողջ աշխարհը փաստացի կարգով արդեն իսկ ընդունել է ցեղասպանությունը, բայց շատ հաճախ տարբեր երկրներում սեփական քաղաքականությունը, շահերը դեռևս որոշակիորեն արգելափակում են, որպեսզի ամբողջ աշխարհը ընդունի»,- նշեց նա ու հավելեց, որ ՀՀԿ-ն «մինչև վերջ պայքարելու է, որպեսզի պատմական արդարությունը, ճշմարտությունը վերականգնվի` «առավել ևս դա արդեն ոչ միայն մեր պետության խնդիրն է, այլ գերխնդիր է դառնում ամբողջ աշխարհի համար»:

Խոսելով Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ անելիքների մասին` նա ասաց. «100-ամյակի կապակցությամբ բավականին լուրջ միջոցառումներ և ձեռնարկումներ կլինեն, և իրազեկելու առումով, և ամբողջ աշխարհը ոտքի կանգնեցնելու: Այսպիսի մոտեցումներ է ձևավորված մեզ մոտ: Կարծում եմ, որ առաջիկա տարիների որոշակիորեն հաջողություններ կգրանցենք նաև այս ուղղությամբ»:

Անելիքներն, ըստ էության, ցանկության մակարդակում է նաև «Բարգավաճ Հայաստան»-ի պարագայում: «Մեր կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին, սակայն մենք միշտ շեշտել ենք` դրանք չպետք է իրենց հետ առաջ քաշեն որևէ նախապայմաններ: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորելուն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ իրենց կուսակցությունը «անցած տարիներին էլ, ապագայում էլ հետևողականորեն հանդես է եկել ու գալու է միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի շարունակակության համար»:

«Մենք վստահ ենք, որ այդ աշխատանքը հետևողականություն է պահանջում, ու նաև վստահ ենք, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը: Մեր կուսակցությունը կողմ է հայ-թուրքական սահմանի վերաբացմանը ու դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը, սակայն, կրկնում եմ, այդ ամենը պետք է արվի առանց որևէ նախապայմանի»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանն ու չմատնանշեց որևէ գործիք, ուղի կամ մեթոդ, որով հասնելու են իր իսկ կողմից նշվածին:


Հ.Գ. Հայ Ազգային կոնգրեսը ուշացամով պատասխանեց մեր հարցմանը: Ստորև ներկայացնում ենք պատասխանն` ամբողջությամբ.

«Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի բարոյական պատասխանատվության հարցն է ամբողջ մարդկության առաջ, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ:

Մինչ 1998թ. Հայաստանը վարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն և Ցեղասպանության հարցը չի դարձրել պետական քաղաքականության օրակարգի մաս, որովհետև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող դառնալ քաղաքական բանակցությունների կամ առևտրի առարկա: Ինչպես նաև այն պատճառով, որ նման հարցի բարձրացումը Թուրքիայի առջև հնարավոր կդարձներ Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելության հարցն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի ստեղծման առաջարկ ներկայացնելը, ինչը Հայաստանին կդներ դժվար երկընտրանքի առջև: Ընդունել, նշանակում է` հարցականի տակ դնել Ցեղասպանության իրողությունը, իսկ չընդունելը կարող էր օգտագործվել Թուրքիայի կողմից որպես նշան, որ Հայաստանը վախենում է հարցի ուսումնասիրությունից:

Ցավոք սրտի, այս կանխատեսումներն իրականացել են: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանը համաձայնել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ակնկալելով փոխարենը հայ-թուրքական սահմանի բացում: Կոնգրեսը զգուշացրել էր նախապես, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը համաձայնություն տալը մի կողմից նշանակում է, Հայաստանի իշխանությունները ուրանում են Ցեղասպանության եղելությունը, ստեղծում են աննպաստ իրավիճակ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մյուս կողմից անգամ նման զիջման գնով միևնույնն է, չեն հասնելու հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ Թուրքիան այդ խնդիրը կապել է և շարունակելու է կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Այս առումով Հայ Ազգային Կոնգրեսը գտնում է, որ իր բոլոր կանխատեսումներն արդարացան, ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, Թուրքիան ստացավ այն ինչ իրեն պետք էր, Հայաստանը ոչ միայն չստացավ իր ակնկալածը, այն է` սահմանների բացումը, այլև անդառնալի հարված հասցրեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}