«Հայ-Արտ»-ում կազմակերպվելու է գրքի, կերպարվեստի, քանդակի, դասական երաժշտության և թատրոնի ներդաշնակ երեկո
Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը ապրիլի 27-ին կազմակերպելու է Մեծ Տոնահանդես` գրքի, կերպարվեստի, քանդակի, դասական երաժշտության և թատրոնի ներդաշնակ երեկո` նվիրված Հայ Գրատպության 500- ամյակին:
«Դեռևս 3 հազարամյակիների հեռվից մեզ է հասել Եգիպտական փարավոն Ռամզես 2-րդի հետևյալ մակագրությունը` փորագրված սեփական գրադարանի պատին. «Դեղատուն հոգու համար»: Իմաստուն այս միտքը արդիական է բոլոր ժամանակներում, այսօրվա համար` առավել ևս: Զարգացած տեխնոլոգիաների և էլէկտրոնային- իմֆորմացիոն հեղեղի մեջ կարծես նահանջում են մարդու կերպարն ու ոգեղեն հարստությունը, փոխվում են մոտեցումներն ու չափանիշները գրական- մշակութային արժեքների հանդեպ: Այս մտահոգությամբ է Հայ-Արտը ներկայացնում արվեստների բացառիկ տոնահանդես, որը համեստ նվիրում է հայ ժողովրդի ստեղծած անգնահատելի արժեքների պահպանման և տարածման գործին»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները