Դաշնակցություն-ԲՀԿ-ՀԱԿ համագործակցություն
Պատասխանելով «Հայոց աշխարհ»-ի այն հարցին, թե «Հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի հետ ձեր նախընտրական համագործակցությունը շարունակվի նաև խորհրդարանում, օրինակ, հակաիշխանական կոալիցիայի ձևով», ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանը նշել է. «Պետք է նայել՝ համագործակցությունն ինչի՞ շուրջ է։ Մենք ՀԱԿ-ի հետ առանձին չենք համագործակցում. խոսքն ընդամենը ընտրությունների համատեղ վերահսկողության մասին է։ Քանի որ ՀՀԿ-ն ասաց՝ չենք մասնակցում միասնական շտաբի աշխատանքներին, քանի որ ՕԵԿ-ը հրավիրված չէ, «Ժառանգությունն» ստորագրեց, հետո ասաց՝ կմնանք այդ ձևաչափում, եթե առաջին դեմքերն ստորագրեն, հիմա էլ ասում է՝ չենք ուզում, որովհետև մեկ այլ կազմակերպություն ընտրակաշառք է բաժանում, մնացին երեքը՝ Դաշնակցություն, ԲՀԿ, ՀԱԿ։ Մեր համագործակցությունն այդ սահմաններում է»: