«Մալարիան հայ ժողովրդին պատմության մեջ բացակայել է ընդամենը 31 տարի». Այսօր մալարիայի համաշխարհային օրն է
Այսօր Մալարիայի համաշխարահային օրն է: Այս առիթով առողջապահության նախարարությունը Երևանում աշխատաժողով է կազմակերպել և հանդես եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 1994 թվականին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց Հայաստանում տեղական մալարիան վերացնելու ուղղությամբ: Այս գործում երկրին աջակցել է միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային կազմակերպությունների:
որ մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միահամուռ իրականացված դժվարին աշխատանքը զգալի արդյունքներ է տվել` նշանակալի կրճատվել է մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան, նվազել են հիվանդության դեպքերը և 2003-ից ի վեր Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ: Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջիններից մեկն է, որին հաջողվեց մալարիան էլիմինացնել (մալարիայի տեղական դեպքերը վերացնել) երկրի տարածքում:
2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի:
Ըստ նախարարության տվյալների, աշխարհի շուրջ 90 երկիր, ուր բնակվում է երկրագնդի բնակչության շուրջ 40%-ը, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի ավելի քան 300-500 մլն մարդ վարակվում է մալարիայով, որոնցից 1,3-3 մլն մահանում է:
Մալարիան աշխարհում տարածված հիվանդություններից է։ Նրա տարածումը հնարավոր է միայն վարակման աղբյուրի (էնդեմիկ կամ տեղաճարակային օջախ), փոխանցողի (անոֆելես մոծակ), ընկալող ազգաբնակչության և բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայության դեպքում։ Վարակի աղբյուրը հիվանդ կամ պարազիտակիր մարդն է, որի ծայրամասային արյան մեջ կան մալարիայի սեռահասուն պլազմոդիաներ (հեմատոցիտներ): Եռօրյա, քառօրյա և օվալե մալարիայի դեպքում արյան մեջ հասուն հեմատոցիտները լինում են արդեն հիվանդության առաջին օրերից, իսկ տրոպիկական մալարիայի ժամանակ՝ հիվանդության 8-10 օրից։ Երեխաները ձեռքբերովի իմունիտետ չեն ունենում, ուստի չափահասների համեմատությամբ, նրանց մոտ պարազիտակրությունը ավելի բարձր է, իսկ հիվանդությունն ընթանում է ոչ բնորոշ ձևով»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են