Նախորդ իշխանության հնարած կարուսելը նորից կգործի
«Հրապարակը» գրում է. ««Կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակը, որի հեղինակային իրավունքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին, պարզվում է` այս անգամ էլ են պատրաստվում կիրառել»: Թերթին հայտնի է դարձել, որ այս օրերին իշխող կուսակցության առաքյալները բանակցություններ են վարում Երևանի որոշ հանրակացարանների բնակիչների հետ: Նրանց խոստացել են ընտրակաշառքը տալ, երբ իրենք արդեն քվեարկված քվեաթերթիկը ստանալուց հետո կմտնեն քվեախցիկ և այնտեղից իրենց հետ դուրս կբերեն մաքուր քվեաթերթիկը:
Թերթը գրում է, որ «կարուսելը» ամենադժվար հայտնաբերվող ընտրակեղծիքն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները