«Արդյոք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՞ բաժանում». ՎիվաՍել-ը էսսեների մրցույթ է հայտարարում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարվում է էսսեների մրցույթ Հայաստանի համալսարանների ուսանողների շրջանում: Մասնակիցներն էսսեները կարող են ստորև նշված թեմաների շրջանակներում ներկայացնել իրենց նախընտրած ուղղվածությամբ:
1. Արդյո՞ք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՞ բաժանում:
2. Ինչպիսի° ազդեցություն ունի բջջային ինտերնետը կրթության վրա եւ առօրյա կյանքում:
3. Ինտերնետ. ինչպիսի՞ն կլինի զարգացման հաջորդ փուլը:
4. Ինչպե՞ս է սոցիալական մեդիան փոխել Ձեր կյանքը:
Մասնակցության կանոնները
1. Մասնակիցները պետք է ունենան ուսանողական տոմս, որը վավեր կլինի մինչև ծրագրի արդյունքների հայտարարումը:
2. Մասնակիցները պետք է օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից տրամադրվող ինտերնետից` իրենց հոդվածը տեղադրելու համար (օգտագործեն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ, 3G տեխնոլոգիայի հետ համատեղելի հեռախոս, 3G երթուղիչ և այլն):
3. Ուսանողի աշխատանքը պետք է լինի բնօրինակ և չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը:
4. Հետազոտության մեջ առցանց տեղեկատվական աղբյուրների օգտագործումը խրախուսվում է:
5. Աշխատանքը պետք է բաղկացած լինի 18000 նիշից (առանց միջնատարածքների)` չհաշված գրականության ցանկը: Նշվածից ավելի կարճ կամ երկար աշխատանքները ընդունելի են` չափավոր լինելու դեպքում: Էսսեի մեջ պետք է ներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիրը:
6. Էջի ձևաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառերի չափը` 12, Arial կամ Times New Roman տառատեսակով:
7. Հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
8. Աշխատանքը պետք է գրված լինի առանց սխալների: Էսսեները չեն դիտարկվի, եթե դրանցում շատ սխալներ լինեն, կամ եթե չհամապատասխանեն սահմանված պահանջներին:
9. Առաջարկները պետք է ներառեն աշխատանքում օգտագործված գրականության ցանկը:
10. Մասնակիցները պետք է հստակ նշեն իրենց համալսարանի անունը եւ կոնտակտային տվյալները:
11. Մասնակիցները պետք է դիմեն անմիջականորեն էլեկտրոնային կայքի միջոցով` մինչև 2012թ. մայիսի 15-ը:
Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2012 թվականի մայիսի վերջին: Լավագույն աշխատանքները կընտրվեն անանուն ստուգման սկզբունքով` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տվյալ ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:
Հաղթողները կստանան սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության վեբկայքի «Կարիերա» էջում և հասանելի կլինենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում:
Ծանոթություն. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը իրավունք է վերապահվում խմբագրել աշխատանքն` առանց փոփոխելու բնօրինակի բովանդակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին