Մոսկվան ցույց է տալիս, որ Ա. Հովսեփյանին ամենևին էլ պետք չէ փոխարինել Ա. Բաղդասարյանով
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նա իր հետ Հայաստան է բերել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շքանշանը, որը նրան շնորհել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռևս ապրիլի 14-ին»:
Թերթի տեղեկություններով՝ «Յուրի Չայկայի այցն ու Պատվո շքանշանի հանձնումը նաև քաղաքական ենթատեքստ ունեն: Բանն այն է, որ վերջին շրջանում չդադարող խոսակցություններ են պտտվում, թե ընտրություններից հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է նշանակվելու գլխավոր դատախազ: Հիմա պաշտոնական Մոսկվան իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ Աղվան Հովսեփյանին ամենևին էլ պետք չէ փոխարինել եվրոպահաճո կադրով»:
Թերթը հիշեցնում է, որ «մամուլում բազմիցս հրապարակվել է, որ Հայաստանի ուժային կառույցներում արվող նշանակումների հարցում էական դերակատարություն ունի ՌԴ-ն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները