Կ. Ավագյան. Ցեղասպանության խնդիրը՝ միջազգային քաղաքական օրակարգի հարց
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ակնհայտ է, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ի՞նչ իրական մոտեցում ունի Թուրքիան և միջազգային հանրությունը, ու ինչո՞ւ և ում պատճառով այդ հարաբերություները մնում են չկարգավորված»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և վերջին 3 տարում այս ուղղությամբ իրականացված քաղաքականությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն իր հստակ ձեռագրով Թուրքիային պարտադրեց ներկայացնել իր իրական մոտեցումները, ինչի հռչակումը միջազգային հանրության կողմից մեծ արձագանք ունեցավ:
«Հայ-թուրքական հարաբերություների հետ կապված այժմ գտնվում ենք նոր փուլում, որովհետև այս վերջին տարիների ընթացքում ՀՀ նախագահի հետևողական քաղաքականության արդյունքում Թուրքիան դիմակազրկվեց: Եվ որքան էլ Թուրքիան այսօր մեծ գումարներ ծախսի կամ ակտիվ լոբբինգ իրականացնի, նրա քայլերն այլևս լուրջ չեն ընկալվում: Մեր երկիրը շարունակում է ակտիվ քաղաքականություն իրականացնել, ինչի արդյունքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ է հավաքել, դարձել միջազգային քաղաքական օրակարգի հիմնահարց»,- ասաց Կ. Ավագյանը:
Նրա խոսքերով, հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի ու կդատապարտի Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Ցեղասպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները