Կրամնիկն Արոնյանի հետ մրցախաղում հավասարեցրեց հաշիվը
Ցյուրիխում շարունակվող Արոնյան-Կրամնիկ մրցախաղի 3-րդ տուրում ռուս գրոսմայստերը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` պարտության մատնելով հայ շախմատիստին: Վլադիմիր Կրամնիկը կարողացավ իրացնել նյութական առավելությունը, և այս մրցամարտում հաշիվն արդեն 1,5:1,5 է:
Նշենք, որ աշխարհի նախկին չեմպիոնը խաղն սկսեց արքայական զինվորի քայլով: Դա լսարանի համար նույնքան անսպասելի էր, որքան Արոնյանի` նախորդ տուրում կատարած համանման քայլը:
Կրամնիկը, խոսելով իր տպավորությունների մասին, շեշտել է, որ հատուկ էր պատրաստվել հերթական տուրի պարտիային և հատկապես սկզբնախաղին:
«Բայց եթե այս մրցախաղը կայանար կոչման համար, ապա ես, հավանաբար, լավ ծանոթ տարբերակ կընտրեի»,-ավելացրել է Կրամնիկը:
Ավելացնենք, որ Արոնյանը հանգստյան առաջին օրը երկու պարտիա է անցկացրել մրցախաղի հովանավոր Օլեգ Սկվորցովի հետ: Երկու խաղն էլ ավարտվել է սևերով խաղացող Արոնյանի հաղթանակով: Իսկ այնուհետև Արոնյանն ու Կրամնիկը Յաննիկ Պելետյեի օգնությամբ մաստեր կլաս են անցկացրել շվեյցարացի պատանի շախմատիստների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա