Մոուրինյոն չի հեռանա «Ռեալից»
Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ամենևին էլ չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Ակումբի հետ գործող պայմանագիր ունեմ և Մադրիդից հեռանալու ոչ մի պատճառ չեմ տեսնում: Ավելի լավ է նույն թիմում աշխատել 4-5 տարի: Ներկա պահին իմ ապագայի հարցը կարևոր չէ, սակայն կարծում եմ, որ «Ռեալում» աշխատանքս կշարունակեմ նաև հաջորդ մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանի վերջում ակումբի ղեկավարության հետ կքննարկենք, թե ինչպես ավելի լավ կլինի թիմի և անձամբ ինձ համար»,-հայտարարել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա