ԱԳ նախարարն ընդունեց Զորյան ինստիտուտի ներկայացուցիչներին
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի և գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը և ներդրումը Հայոց Ցեղասպանութան և արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է նաև, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը և ապագա ծրագրերը:
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են ԱԳՆ-ի և Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան