Այսօր Հայաստանում մեկնարկում են Լեհական օրերը
Այսօրվանից մինչև մայիսի վերջ մեկնարկում են Լեհական օրերը Հայաստանում:
Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից հաղորդում են, որ նախագծի շրջանակներում տեղի կունենան լեհական երաժշտությունը, գրականությունը և կինոն ներկայացնող մի շարք մշակութային իրադարձություններ:
«Նարեկացի» արվեստի միությունում և «The Club» ակումբում կցուցադրվեն լեհական ժամանակակից ֆիլմեր, իսկ Երևանի մետրոյում կներկայացվեն լեհ ժամանակակից պոետների ստեղծագործությունները:
Լեհական օրերի շրջանակներում ամենամեծ իրադարձությունը կլինի «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական համույթի համերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում մայիսի 11-ին: Համույթը ելույթ կունենա նաև Եվրոպայի Օրվա շրջանակներում` մայիսի 12-ին:
Լեհական օրեր ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայաստանում ԼՀ դեսպանության պաշտոնական կայքէջից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները