ՀՀԿ առաջնորդ. «Հայրենիքից օտարանալու կամ օտարացվելու իրավունք չկա»
«Հայաստանի յուրաքանչյուր մարզում և համայնքում ցանկանում են ունենալ ապրելու նվազագույն պայմաններ, բայց ՀՀԿ քաղաքական ծրագիրը ուղղված է ոչ թե նվազագույն պայմանների, այլ արժանավայել կյանքի ստեղծմանը»,-դիմելով Մարտունի քաղաքի բնակչությանը` հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա իր սեփական ուժերին և հասկանա, որ պետությունը հավասար է ծառայում բոլորին:
«Հայրենիքից օտարանալու կամ օտարացվելու իրավունք չկա»,-շեշտեց նախագահ Սարգսյանը` ընդգծելով, որ պետք է ամրապնդվի արդարությունը բոլորի համար:
ՀՀ ղեկավարը խոստովանեց, որ վերջին տարիների ընթացքում հնարավոր չեղավ ապահովել երկրի տարածքների հավասարաչափ զարգացումը. «Երևանը գերծանրաբեռնված է ի հաշիվ այլ տարածքների»,-ասաց ՀՀԿ առաջնորդը:
ՀՀԿ առաջնորդը նաև նշեց, որ յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր աշխատողի և թոշակառուի համար պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք պետք է ապահովեն տարածքների համաչափ զարգացումը:
Նա ընդգծեց, որ պետությունը պետք է լինի արտադրողի, առևտրականի, գյուղացու կողքին և այդ օգնությունը պետք է լինի տեսանելի և շոշափելի:
Երկրի ղեկավարը նշեց, որ վերջին տարիների ընթացքում լայնացել են ՏԻՄ լիազորություններն ու բյուջեները և վստահեցրեց, որ այդ քաղաքականությունը կշարունակվի:
Ս. Սարգսյանի խոսքով, հարկային ճկուն քաղաքականության շնորհիվ` ներդրումները կուղղորդվեն դեպի համայնքեր:
ՀՀԿ առաջնորդը նշեց, որ հարմարավետ գյուղ ստեղծելու համար անհարժեշտ է ոչ միայն զարգացնել ենթակառուցվածքները, այլ նաև դարձնել դրանք ժամանակակից, որպեսզի միջհամայքնային կապերը ավելի արդյունավետ լինեն:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին` ՀՀԿ առաջնորդն ասաց, որ հինգ տարի առաջ ժողովուրդը վստահեց ՀՀԿ-ին և այժմ ժամանակն է ավարտին հասցնել վստահված գործը:
«Որպեսզի արագ կառուցենք ավելի լավ Հայաստան, պետք է յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա»,-ընդգծեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա