ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է խաղարկություն հետվճարային բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից, անհատապես վճարող հետվճարային բաժանորդները կարող են մասնակցել հատուկ խաղարկության և շահել սմարթֆոն: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ս.թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը բաժանորդի օգտագործած ծառայությունների ընդհանուր արժեքը կազմի առնվազն 30000 դրամ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս ընթացքում ունեցած հաշիվ-ապրանքագրերի ընդհանուր գումարը կարելի է ստուգել` ուղարկելով *317# հրահանգը: Իսկ գումարը 30000 դրամի հասնելու դեպքում բաժանորդը կտեղեկացվի նաև խաղարկության մանրամասների մասին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին