Ադրբեջանն Իսրայելին է հանձնել իր «Շիտալչայ» ռազմաբազան
Իրանական AranNews լրատվական գործակալությունն, ի լրումն ամերիկյան «Foreign Policy» հանդեսի այն տեղեկատվության, որ Ադրբեջանն իր տարածքում Իսրայելին ռազմական օդանավակայան է հատկացրել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար, հայտնել է, որ դա Ադրբեջանի հարավային մասում գտնվող «Շիտալչայ» կոչված ռազմաբազան է:
Dia.az-ը գրում է, որ իրանական լրատվական գործակալությունն այդ տեղեկությունը հայտնել է հղում կատարելով հիշյալ ռազմաբազան Իսրայելին հանձնվելու պատճառով իր բնակավայրը հարկադրաբար լքած ադրբեջանցի նախկին զինվորականի հաղորդած տվյալների վրա:
«Ադրբեջանը Իսրայելին է տվել Բանքա ավանում գտնվող «Շիտալչայ» ռազմաբազան: Մեր իշխանությունն իրենց և հայրենի հողերը թողնում են օտար ուժերի կամքին», -հայտնել է նա` նշելով, որ Բաքվից 50 կմ հարավ գտնվող այդ ռազմաբազան Իսրայելի օգտագործման համար ամենահարմար բազան է: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնյաները քննարկել են խորհրդային շրջանից մնացած և ներկայում չօգտագործվող ևս 4 օդային ռազմաբազաները Իսրայելի տրամադրությանը թողնելու հարցը:
«Փորձագետների կարծիքով` սիոնիստական վարչակարգի արտաքին գործերի նախարարի` Իսրայելի մշակութային կենտրոնի բացմանը մասնակցելու պատրվակով Բաքու այցը Ադրբեջանի ռազմական բազաները Իսրայելի տրամադրության տակ դնելու բանակցությունները սկսելու համար է», -հայտնել է AranNews-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան