Զենքը ոչ թե մարդկանց, այլ գայլերի և բորենիների համար է
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին լրագրողներին խնդրել է իրեն մի կարճ ժամանակ մենակ թողնել մարզիկների ու մարզիչների հետ` մասնագիտական որոշ հարցերի շուրջ զրուցելու համար: «Առավոտը» գրում է, որ մինչ լրագրողները դուրս կգային դահլիճից, ՀԱՕԿ նախագահն ասել է. «Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, թե քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի պիջակի տակից զենք է երևացել: Ես չեմ հրաժարվում: Բայց ուզում եմ իմանաք, որ այդ զենքը ոչ թե մարդկանց, այլ գայլերի և բորենիների համար է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները