Չեռնոբիլի վթարից անցել է 26 տարի
Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից 26 տարի է անցել: Ուկրաինական քաղաքներում այսօր մի շարք միջոցառումներ են անցկացվելու՝ ևս մեկ անգամ հիշելով վթարի և այն վերցնողների մասին, ովքեր անհավատալի պայմաններում, սեփական կյանքի գնով, կարողացել են վերացնել տեղի ունեցածի հետևանքները:
«Հաղթանակ» զբոսայգում կայանալու է վթարի 26-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր-սգո ցույց:
Վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ի գիշերը: 4-րդ էներգաբլուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ռեակտորը: Վթարի արդյունքում մթնոլորտ էր արտանետվել 50 միլիոն կյուրի ռադիոակտիվ նյութ: Մարդիկ Չեռնոբիլում ենթարկվել են մի քանի անգամ ավելի ուժեղ ճառագայթման, քան Հիրոսիմայում: Պաշտոնական տվյալներով, համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկի՝ Չեռնոբիլի աղետի պատճառով տուժել է մոտ 5 միլիոն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան