Պահանջ` բարձրագույն կրթությունը ամբողջությամբ անվճար
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ուսանողությունը բողոքի ակցիա է անցկացրել` պահանջելով կրթական համակարգում բարեփոխումներ անցկացնել ու ներդնել անվճար բարձրագույն ուսուցման համակարգ: Կազմակերպիչների գնահատականով, ակցիային մասնակցել են 50 հազար, սակայն ոստիկանությունը պնդում է, որ նրանց թիվը ընդամենը 25 հազար է եղել:
«Ուտռո.ռու»-ից տեղեկանում ենք, որ ավելի վաղ Չիլիի իշխանությունները հայտարարել էին վճարովի ուսուցման սակագների նվազեցման ու նոր հարկերի ներմուծման մասին, որոնք բուհերը կապահովեն հավելյալ եկամուտներով: Սակայն ուսանողությունը կարծում է, որ դա բավարար չէ և բարձրագույն կրթությունը Չիլիում պետք է դառնա ամբողջությամբ անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան